00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եղևնու ճյուղի, տոնածառի խաղալիքի ու նոր կյանքի երազանքով. Ամանորն անտունների կացարանում

© Sputnik / Asatur YesayantsПриют для бездомных в Вардашене
Приют для бездомных в Вардашене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարդաշենի անտունների կացարանում բնակվող մարդիկ տարբեր ճակատագրերով կյանքի տարբեր ուղիներ են անցել, բայց հայտնվել նույն վայրում ու նույն` անտունի կարգավիճակում։ Շատերի համոզմամբ կյանքն այստեղ ավարտվում է, շատերի համար դեռ նոր է սկսվում։ Անտուն մարդիկ իրենց հույզերն ու հույսերն են ներկայացրել Sputnik Արմենիային։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Ամանորն ընդունված է համարել ջերմ ընտանեկան տոն, որը, որպես կանոն, նշում են ընտանիքի, հարազատների հետ։

Բայց կան մարդիկ, ովքեր զրկված են ոչ միայն տնից, այլև ընտանեկան ջերմությունից, Նոր տարին ստիպված են դիմավորել օտար, բայց արդեն հարազատ դարձած բախտակիցների հետ։

© Sputnik / Asatur YesayantsԱնահիտ Մխեյան. Անտունների կացարանը Երևանում
Եղևնու ճյուղի, տոնածառի խաղալիքի ու նոր կյանքի երազանքով. Ամանորն անտունների կացարանում - Sputnik Արմենիա
Անահիտ Մխեյան. Անտունների կացարանը Երևանում

Անահիտ Մխեյանը «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անտունների կացարանում է բնակվում արդեն 3 ամիս։ Պատմում է, որ մինչ այդ ապրել է որդու ու թոռնիկի հետ։ Թե ինչն է եղել տնից հեռանալու պատճառը, չի ասում, միայն անվերջ կրկնում է, որ որդուց չի դժգոհում, նոր բնակավայրից էլ գոհ է։

«Տղաս հաճախ գալիս է, ամեն օր զանգում է»,– պատմում է տիկին Անահիտը։

Թոշակի անցած նախկին բուժաշխատողը կյանքում առաջին անգամ է Ամանորը դիմավորում անտունի կարգավիճակով, բայց դարձյալ չի տրտնջում։ Ամանորի միակ ցանկությունն էլ բնական եղևնու մի ճյուղն է ու տոնածառի մեկ խաղալիքը։

«Ուզում եմ եղևնու մի ճյուղ այստեղ կախեմ,– մահճակալի կողքի պատը ցույց տալով ասում է նա,– տոնածառի խաղալիքն էլ տնից չեմ բերի, այնտեղ փոքրիկ կա, բայց կուզեի մի հատ տոնածառի խաղալիք լիներ, կախեի։ Միջանցքում էլ տոնածառ կա։ Գնում, գալիս, նայում եմ, շատ եմ սիրում»։

Կացարանի միջանցքում դրված տոնածառը հիշեցնում է մոտեցող տոնի մասին ու որոշ չափով ջերմացնում ընտանեկան սիրո կարոտ լքված սրտերը։  Անահիտ Մխեյանը միակը չէ, ում համար տոնածառն առանձնահատուկ նշանակություն է ստացել։

Երբ 28-ամյա Ասպրամ Բունիաթյանին հարցրեցինք, թե որտեղ զրուցենք իր հետ, անմիջապես ասաց` տոնածառի մոտ։  Ասպրամն արդեն երկրորդ Ամանորն է դիմավորում կացարանում։  Պատմում է, որ ավանդույթի համաձայն, բոլորը հավաքվում են Նոր Տարվա սեղանի մոտ, շնորհավորում իրար, հեռուստացույց դիտում, երգում, պարում։ Ամեն ինչ, ինչպես տանը, բայց առանց տան։

© Sputnik / Asatur YesayantsԱսպրամ Բունիաթյան. Անտունների կացարանը Երևանում
Եղևնու ճյուղի, տոնածառի խաղալիքի ու նոր կյանքի երազանքով. Ամանորն անտունների կացարանում - Sputnik Արմենիա
Ասպրամ Բունիաթյան. Անտունների կացարանը Երևանում

Ասպրամի միակ երազանքն ընտանիք վերադառնալն է ու որդուն տեսնելը։ 6–ամյա որդուն 2 տարի չի տեսել։

«Տնից դուրս գալուց հետո որոշ ժամանակ ապրել եմ ընկերուհուս հետ` նրա տանը, հետո ոստիկանությունը բերել է այստեղ»,– պատմում է Ասպրամը` չցանկանալով վերհիշել անտուն կյանքի անցանկալի մանրամասները։

70-ամյա Հարություն Պողոսյանի միակ երազանքը աշխատանք ունենալն ու փոքրիկ տուն վարձելն է։ «Չեմ ուզում երկար մնալ այստեղ, աշխատանք եմ որոնում, որ հետո վարձով ապրեմ։ Բայց կուրությունը շատ է խանգարում»,– ասում է նա։

© Asatur YesayantsՀարություն Պողոսյան. Անտունների կացարանը Երևանում
Եղևնու ճյուղի, տոնածառի խաղալիքի ու նոր կյանքի երազանքով. Ամանորն անտունների կացարանում - Sputnik Արմենիա
Հարություն Պողոսյան. Անտունների կացարանը Երևանում

Երկրորդ երազանքն էլ շուրջ 30 տարի առաջ հղացած գաղափարն իրականացնելն է։ Նախկին էներգետիկը, որ քաջ ծանոթ է Հայաստանի էներգետիկ համակարգին, տարիներ առաջ ջերմային էլեկտրակայանների արտանետած գոլորշին էներգիայի վերածելու գաղափար է հղացել, բայց առ այսօր այն ներկայացնելու ու առավել ևս կյանքի կոչելու հնարավորություն չի ունեցել։ Երկար պատմում է իր մասնագիտական ծրագրի մասին ու հույս հայտնում, որ ներկա իշխանությունները կհետաքրքրվեն իր գյուտով։

 Հարություն Պողոսյանն էլ երեխաներ ունի, որոնց չի հանդիպում։ Կացարանի պատերից դուրս միակ հարազատը ընկերն է, ում ժամանակ առ ժամանակ այցի է գնում։ Ասում է` կնոջից տարիներ առաջ է բաժանվել, գնացել Ռուսաստան։ Այնտեղից 2 ամիս առաջ արտաքսվել է ու Հայաստան վերադառնալով հայտնվել անտունի կարգավիճակում։ Երեխաների մասին հարցին պատասխանը հակիրճ է` «իրենց բոմժ պապա պետք չէ»։

Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև Ուկրաինայից ամիսներ առաջ Հայաստան արտաքսված Կարինա Կիրակոսյանը։

23 տարի Ուկրաինայում ապրելու ու աշխատելու ընթացքում կորցրել է նախ տունը, ապա` ծնողներին ու մնացել անտուն ու միայնակ։

«1995թ-ին մի մարդ խաբեությամբ ծնողներիս ձեռքից խլել էր բնակարանն ու օգնել արդեն ծեր ծնողներիս մահանալ։ Ես ստիպված մնացի Ուկրաինայում, աշխատեցի, ապրեցի տարիներով։ Բայց 23 տարի անց, երբ Ուկրաինան սկսեց մաքրել իր տարածքը, ինձ արտաքսեցին Հայաստան»,– պատմում է Կարինան։

© Sputnik / Asatur YesayantsԿարինա Կիրակոսյան. Անտունների կացարանը Երևանում
Եղևնու ճյուղի, տոնածառի խաղալիքի ու նոր կյանքի երազանքով. Ամանորն անտունների կացարանում - Sputnik Արմենիա
Կարինա Կիրակոսյան. Անտունների կացարանը Երևանում

Ամանորին Կարինա Կիրակոսյանը փիլիսոփայորեն է նայում։ «Ամեն մարդ ձգտում է Նոր տարին լավ, գեղեցիկ, գունեղ անցկացնել։ Բայց այդ ամենը երկրային է, անցողիկ։ Կարելի է կերակուրը գեղեցիկ մատուցել, ուրախ միջոցառումներ կազմակերպել։ Բայց շատ ավելի կարևոր է մտածել վաղվա մասին` որտեղ ենք լինելու մեր երկրային կարճատև կյանքի ավարտին»,– ասում է նա։

Անտունների կացարանում շուրջ 100 տարբեր ճակատագրերով ու կյանքի տարբեր հանգամանքներում այստեղ հասած մարդիկ կան։ Ամանորի սեղանն այս տարի նրանց կհավաքի իր շուրջն ու մի ակնթարթ կնվիրի այդքան ցանկալի ընտանեկան ջերմությունը` ցրելով միայնակ ու անտուն լինելու դառնությունը։

Լրահոս
0