00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

10 բան, որոնք պետք է հասցնել անել մինչև Նոր տարի

© Sputnik / Aram NersesyanТоржественная церемония открытия рождественской ярмарки на Северном проспекте в Ереване
Торжественная церемония открытия рождественской ярмарки на Северном проспекте в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչ է պետք հասցնել անել այս տարի, որպեսզի վայելել հանգիստն ու զբաղվել նախատոնական եռուզեռով. մտորում է Sputnik–ի սյունակագիր Անաստասիա Շրայբերը։

Անաստասիա Շրայբեր, Sputnik

Նախևառաջ խորը շունչ քաշեք, հանգստացնող երաժշտություն միացրեք և հարմար դիրք ընդունեք։ Ելք կա։ Պարտադիր` ձեզ համար կարևոր կետի կողքին նշան դրեք (գոնե մտովի), և վերջապես, գործեք։

Եվ այսպես, ահա այն տասը գործը, որոնք պետք է հասցնեք մինչև Նոր տարի, որպեսզի չխելագարվեք, մնաք այնպիսին, ինչպիսին կաք կամ մի փոքր ավելի լավը դառնաք։

1.  Կազմեք «երջանկության ցանկը»

Հենց հիմա վերցրեք մաքուր թղթի կտոր և այն երկու մասի բաժանեք։ Առաջինում գրեք, թե այս տարի ինչ կարևոր, բարի, օգտակար գործեր եք արել, այդ թվում նաև ձեր հաճույքի համար։ Երկրորդում` ինչ կնախընտրեիք նույն շարքից անել 2019 թվականին։

© Sputnik / Asatur YesayantsՆաիրա Զոհրաբյան
10 բան, որոնք պետք է հասցնել անել մինչև Նոր տարի - Sputnik Արմենիա
Նաիրա Զոհրաբյան

Ավելի համարձակ եղեք։ Ի՞նչ եք արել անցած տարի. տատիկին օգնել եք, որ փողո՞ց անցնի, ջեռուցվող հատա՞կ եք տեղադրել։ Իսկ ապագայում ուզում եք գրասենյակում մերսող ունենալ, ինչպես նաև ոգելից խմիչքների հավաքածուով բար` լիցքաթափվելու համար և ավտոմեքենա, որպեսզի գոնե ձեր երկրո՞վ ճանապարհորդեք։ Հիանալի է։ Մի լավ մտածեք և  պատկերացրեք, թե ինչը ձեզ երջանկություն կպարգևի, գրեք թղթի վրա, վերընթերցեք և լրջորեն ձգտեք դրան։

Զանգահարեք ծնողներին

© Photo : Unsplash / FirmbeeԱղջիկը սմարտֆոնով
10 բան, որոնք պետք է հասցնել անել մինչև Նոր տարի - Sputnik Արմենիա
Աղջիկը սմարտֆոնով

«Երջանկության ցանկը» կազմելուց հետո զանգահարեք մայրիկին կամ հայրիկին և ասեք, որ սիրում եք նրանց և որ շատ եք կարոտել։ Իսկ ավելի լավ է գնացեք նրանց տեսնելու։ Հենց այս հանգստյան օրերին պինդ գրկեք նրանց և անպայման որևէ բան նվիրեք, թեկուզ մանրուք. շոկոլադե սալիկ, նոր գորգ միջանցքի համար, անուշաբույր  գել` ցնցուղ ընդունելու համար կամ կոնֆետներ։ Այս կետը հետաձգելն արգելվում է։

Մաքրեք շրջապատն ու իրականությունը  խոչընդոտներից

Մաքրեք ձեր իրականությունը։ Սկսեք բնակարանից, շարունակեք համակարգչով, դեն նետեք դեդլայներով օրագիրը։ Ազատվեք անցանկալի ընկերներից սոցցանցերում և հեռախոսային գրքույկից։  Մտովի գլխից վերացրեք անպետք խոստումների, խնդիրների, չասված խոսքերի և չիրականանալի գաղափարների ծանր բեռը։ Ներեք բոլորին ամեն ինչի համար։ Պարզապես ջնջեք չպետքականը. այն ամենը, ինչ  խանգարում է  թեթև շնչելու և առաջ շարժվելու։

Զարդարեք տոնածառը

© Sputnik / Aram NersesyanՏոնածառ
10 բան, որոնք պետք է հասցնել անել մինչև Նոր տարի - Sputnik Արմենիա
Տոնածառ

Մի շիշ շամպայն բացեք և զարդարեք տոնածառը։ Տնով մեկ տոնական լույսեր կախեք, հաճելի երաժշտություն միացրեք, անուշաբույր մոմեր վառեք, կինոկատակերգություն դիտեք։ Եղջերուներով սվիտեր գնեք, որքան հնարավոր է շատ քաղցրավենիք և գրքեր, որոնք ձեզ գեղեցիկ աշխարհներ կտանեն։ Ստեղծեք ձեր անկրկնելի աշխարհը և ավելի հաճախ ընկղմվեք նրա մեջ։

Փոխեք իմիջը

Չե՞ք հոգնել ձեզ հայելու մեջ նայելուց և չհիանալուց։ Ժամանակն է փոխել արտաքին տեսքն ու իմիջը, թարմացնել զգեստապահարանը,  գրավիչ մատնահարդարում անել, այցելել դիմահարդարման և սպա կենտրոն։ Կամ գուցե անմիջապես` բաղնիք. մի լավ  շոգեհարվելու։ Չէ՞ որ այնքան վաղուց էիք ուզում դա անել։ Այնուհետև անպայման ձեր սիրած գույնի նոր զգեստ գնեք ձեզ (կնոջ, ընկերուհու) համար։ Իսկ կոշիկներն ու շրթներկը` մեկ երանգ ավելի մուգ։

© Sputnik / Aram NersesyanՎարսավիրանոց
10 բան, որոնք պետք է հասցնել անել մինչև Նոր տարի - Sputnik Արմենիա
Վարսավիրանոց

Ժամանցային ծրագիր կազմեք

Տոներին տանը չմնալու համար, ժամանցի ծրագիր կազմեք։ Հիշեք բարեկամների մասին, մի մոռացեք ընկերներին, այցելեք այն վայրերն ու հաստատությունները, որ վաղուց պլանավորել էիք։ Գնացեք ակումբ, համերգ` բաց երկնքի տակ, օպերա կամ բալետ, զբոսնեք տոնավաճառներով և փառատոներ այցելեք։ Ի վերջո, ընկերների հետ խնջույք կազմակերպեք։ Գոնե մեկ շաբաթով ձեր կյանքը տոնի վերածեք ։

Խելացնոր որևէ բան արեք

2018 թվականն իր ավարտին է մոտենում, իսկ դուք դեռ խելացնոր արարք չե՞ք գործել, խուլիգանություն չե՞ք արել։ Ե՞րբ, եթե ոչ հիմա։  Մի վախեցեք, չկասկածեք, չէ՞ որ այդ միտքը վաղուց է նստած ձեր գլխում և հանգիստ չի տալիս ձեզ։ Այն կյանքի կոչելով` դուք կթեթևանաք։  Կյանքը կների ձեզ դրա համար, իսկ խելագար այդ քայլը ձեր կյանքն ավելի հետաքրքիր կդարձնի։ Իսկ ի՞նչ կասեք` «մի խելագար քայլ ամեն տարի»  գաղափարի մասին։ Այդ քայլով լիովին երջանիկ լինելու և ազատ զգալու պահը կմոտեցնեք։

Ձեզ նվեր գնեք

© http://instalgod.tvՆվերներ
10 բան, որոնք պետք է հասցնել անել մինչև Նոր տարի - Sputnik Արմենիա
Նվերներ

Նվեր գնեք ինքներդ ձեզ համար։ Ձեզ համար ժամանակ գտեք։ Գեղեցիկ ներքնազգեստ, փափուկ բարձ, կախարդական հայելի, նոր պայուսակ, այդքան անհրաժեշտ, բայց թանկարժեք գաջեթ։  Մի տնտեսեք ձեզ զրկելով, այլապես ձեզ վրա կսկսեն տնտեսել ուրիշները։ Հաճույք պատճառեք ձեզ. ոչ ոք ձեզանից լավ ձեզ չի ճանաչում։

Ինքներդ ձեզ ասացեք «բրավո»

Մի ամաչեք. նայեք ձեզ հայելու մեջ և բարձրաձայն նշեք այն քայլը, որի համար, կարելի է ձեզ «կեցցեք» ասել այս տարի։ Անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ։ Մի նվազեցրեք ձեր ձեռքբերումները, դրանք կրկնակի կվերադառնան ձեզ, եթե խոստովանեք ։ Ինքներդ ձեզ սեր խոստովանեք և ասացեք «բրավո»։ Հավատացեք, հաջորդ տարի հայելու մեջից ձեզ նայող մարդը ձեզ կզարմացնի։

Երազանք պահեք

© Pixabay / tookapicԱմանոր
10 բան, որոնք պետք է հասցնել անել մինչև Նոր տարի - Sputnik Արմենիա
Ամանոր

Եվ վերջում երազանք պահեք։ Նույնիսկ ոչ թե պահեք, այլ մտապահեք, նկարեք այն ձեր երևակայության մեջ. բոլոր մանրամասներով, աքսեսուարներով, հոտերով, գույնով և շոշափողական զգացողություններով։ Նկարեցի՞ք։ Իսկ հիմա մտովի ձեր բաղձալի երազանքը գեղեցիկ թղթե ուղղաթիռով Տիեզերք ուղարկեք և պատրաստվեք նրա իրականացմանը։  Դուք գիտեք, որ այն իրագործելու համար դուք ձեր կողմից կանեք հնարավոր ամեն բան և նույնիսկ ավելին։ Իսկ Տիեզերքը պարզապես ձեզ կնվիրի ուժ և ճիշտ պահը։

Լրահոս
0