ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Ձնահյուսի վտանգի պատճառով Փարավանի (Վրաստան) լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին Վրաստանի ՆԳՆ ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում։
«Սպասում ենք, ցանկացած պահի կարող է ձնահոսք լինել, այդ պատճառով էլ ճանապարհի այդ հատվածում երթևեկությունը դադարեցված է», – հայտնում են դեպարտամենտում։
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը դադարեցված է նաև Վրաստանի Գուդաուրի–Կոբի և Մցխեթա–Ստեպանծմինդա–Լարս ճանապարհահատվածներում։