00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանը Նոր տարին կդիմավորի՞ տանը. փաստաբանները չեն բացառում

© Sputnik / Asatur YesayantsВторой президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահի կալանքը գրավով փոխարինելու հարցով դատական նիստը կարող է կայանալ մինչև տարեվերջ։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

«Այսօր կտանք միջնորդությունը։ Ժամկետները շատ սուղ են։ Բայց եթե նիստը լինի մինչև Նոր տարի, հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանը Նոր տարին տանը դիմավորի»,– ասաց Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով` դատարանը նիստի օրը նշանակելիս պետք է հաշվի առնի ոչ այնքան այն, որ առջևում տոնական օրեր, որքան այն, որ շուրջ 10 օր ոչ աշխատանքային օրեր են լինելու։

Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արշակ Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք է տվել

«Այսինքն` նիստը եթե չեղավ այս մի քանի օրերի ընթացքում, լինելու է տոներից հետո, այսինքն` 10 օրվան գումարած այս մի քանի օրը, և, հաշվի առնելով, որ հարցը անձի ազատ արձակելու իրավունքին է վերաբերում, ճիշտ կլինի, որ նիստը լինի մինչև Նոր տարի և կայանա անկախ այն հանգամանքից` քննիչները կներկայանան նիստին, թե ոչ։ Քանի որ մենք տեսանք` մեր մնացած բոլոր բողոքներում, բացառությամբ` կալանքի հարցը, քննիչներն ուղղակի չեն ներկայանում դատարան, և դատարանը միշտ նիստը հետաձգում է, ասում է` քննիչները զբաղված են։ Ստացվում է, որ երբ քննարկվում է կալանքի հարցը, քննիչները գործեր չեն ունենում, երբ քննարկվում է քննիչների գործողություններում ապօրինությունների հարցերը, իրենք միշտ զբաղված են լինում»,– ասաց Օրբելյանը։

Փաստաբանը նաև նշեց, որ կալանքը պատժի միջոց չէ, այլ ընդամենը խափանման, և, եթե նախաքննության այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա, որոշումը պետք է վերանայվի, ինչպես դա եղավ «Սասնա ծռերի», Մանվել Գրիգորյանի, Վաչագան Ղազարյանի գործերի պարագայում։

Певица Сирушо в Бостоне - Sputnik Արմենիա
Ցանկանում եմ, որ մարդիկ իմանան իրականությունը. Սիրուշոն խոսել է Ռոբերտ Քոչարյանի մասին

«Կալանքը չպիտի այդքան շատ կիրառվի։ Որքան քիչ կիրառվի, այնքան լավ, որովհետև պետությունը պետք է ունենա գործիքակազմ` առանց կալանքը կիրառելու ապահովել իր քննությունը, և կիրառել կալանքը բացառիկ դեպքերում։ Կալանքը չպիտի լինի նորմա, մորման պիտի լինի կալանքը չկիրառելը»,– ասաց փաստաբանը։

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Омбудсмен РА Арман Татоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թաթոյան. «Ռոբերտ Քոչարյանը որևէ դժգոհություն չի հայտնել ՔԿՀ ծառայողների վերաբերմունքից»

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։

Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Լրահոս
0