Լարիսա Ալավերդյան
Նա կարծում է, որ օպտիմալացումը պետք էր քննարկվել կառավարման մասնագետների հետ։
«Ինձ համար անհասկանալի և մերժելի է, որ այդպիսի օրենսդրական փոփոխություններն արվում են առանց լայն հասարակության հետ քննարկման։ Այնինչ ես լավ հիշում եմ, որ նոր իշխանությունները խոստանում էին ցանկացած կտրուկ փոփոխություն քննարկել ժողովրդի հետ։
Տվյալ դեպքում ես սա թերություն եմ համարում և պահանջում եմ այս քայլերի ոչ թե փաստաթղթային, այլ բովանդակային հիմնավորում»,–ասում է Ալավերդյանը։
Նախկին օմբուդսմենի կարծիքով` այս հապշտապությունը փորձի պակասից է գալիս։