00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դանիելյան
Ձևավորվում է քաղաքական ուժերի համախմբում՝ «Կոնսենսուս մինուս Փաշինյան»․ Գառնիկ Դանիելյան
19:27
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆիննախը հստակեցնում է` արտաքին պարտքը ճիշտ չի ներկայացվել

Բաժանորդագրվել
2019թ.-ին Հայաստանի արտաքին պարտքը 490 մլն դոլարի չի հասնի։ Ֆիննախը նոր պարզաբանում է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ արտաքին պարտքը 2019 թվականի վերջին ավելանալու է ոչ թե 490, այլ 314 մլն դոլարով։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտեց ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը` մեկնաբանելով արտաքին պարտքի ցուցանիշի վերաբերյալ մամուլում առկա տարբեր եզրակացությունները։

Նրա խոսքով`2019 թվականին Հայաստանը ստանալու է 152,1 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկեր, 337,6 մլն` նպատակային վարկեր, նախատեսված է նաև մայր գումարի մարում՝ 175 մլն ԱՄՆ դոլարի չափով։

Министр финансов Атом Джанджугазян на внеочередном заседании правительства Армении (22 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ջանջուղազյան. «Մենք չենք պատրաստվում հարկային միջոցներն օգտագործել պարտքը մարելու համար»

«Եթե մենք 152,1-ին գումարում ենք 337, ստացվում է 490 մլն դոլար։ Բայց որպեսզի ստանանք ճշգրիտ տվյալը, սրանից պետք է հանենք պարտքի մարումը՝ 175 մլն դոլարը։ Այս դեպքում ստացվում է, որ 2019 թվականին պարտքն ավելանալու է ոչ թե 490 մլն դոլարով, այլ ընդամենը 314 մլն ԱՄՆ դոլարով, որը մոտավորապես 150 մլրդ դրամի կարգի է»,– ասաց Մարգարյանը։

Ի դեպ, ինչպես նախապես հայտարարել էր ֆինանսների նախարարությունը, Հայաստանի ամենախոշոր վարկն այս պահի դրությամբ տրամադրել է Ռուսաստանը։ Այն 343 մլն դոլարի է համարժեք, դա հիմնականում ատոմակայանի վերազինման ծրագրի գումարն է։ Ընդ որում, վարկի մի մասը տրամադրվել է այս տարի, իսկ 2019 թվականին տրամադրվելու է մոտավորապես 200 մլն դոլարը։

Հիշեցնենք` մինչ այդ լրատվամիջոցներում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ 2019թ.–ին Հայաստանի արտաքին պարտքը կազմելու է շուրջ կես մլրդ` 490 մլն դոլար ։

Լրահոս
0