00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

850 հազար դոլարը` աղբարկղ. ինչո՞ւ է Երևանի նոր քաղաքապետը դեն նետում նախորդի փաստաթուղթը

© Sputnik / Aram NersesyanИ.о. премьер-министра Никол Пашинян и мэр Еревана Айк Марутян во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван
И.о. премьер-министра Никол Пашинян и мэр Еревана Айк Марутян во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի տրանսպորտի ոդիսականը շարունակվում է։ Երևանի նախկին իշխանության պատվիրած թանկարժեք ուսումնասիրությունը նոր իշխանության սրտով չէ։ Հայկ Մարությանը հայտարարել է նոր փաստաթղթի մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետին սխալ են զեկուցել։ Նման եզրակացության է հանգել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը` Երևանի տրանսպորտի մասին Հայկ Մարության հրապարակային հայտարարություններին հետևելով։

«Չընդունել այն ամենը, որն արդեն գրավոր ձևակերպված է, ուղղակի անթույլատրելի է» ,– նշում է Պիպոյանը` հիշեցնելով Երևանի քաղաքապետարանի պատվերով միջազգային ընկերության կատարած ուսումնասիրությունը, որը մայրաքաղաքի նոր իշխանությունը չի ընդունում և հայտարարում է նոր ուսումնասիրություն իրականացնելու մտադրության մասին։

Маршрутное такси - Sputnik Արմենիա
Որտեղ են «լողում» քաղաքապետարանի աշխատակիցները, կամ բյուջեի որ կետի վրա է «ուղեղը պայթում»

2017թ.–ի օգոստոսին միջազգային խորհրդատվական WYG ընկերությունը 850 000 ԱՄՆ դոլարով ուսումնասիրել էր 2014թ.–ին հաստատված Երևանի տրանսպորտային ցանցն ու դրական եզրակացություն տվել։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս հայտարարել էր, որ ծրագրում են նոր կետային ուսումնասիրություն իրականացնել։

«Հիմա մարդիկ եկել, ուղղակի վերցնում, գցում են, չեն ասում, որ դրա համար գումար է վճարվել։ Այդքան պատասխանատո՞ւ եք, այդքան լուրջ կասկածներ ունե՞ք։ Եթե մի հիմնավոր կասկած գոնե բերեք դրա հետ կապված, դիմեք, որևէ միջազգային լուրջ այլ կազմակերպության, տա հիմնավորում, որ այս երկու արդյունքները համադրելի չեն, մեր փողը հետ վերցնենք»,– ասաց Պիպոյանը` հավելելով, որ WYG ընկերության կատարած ուսումնասիրության համար մինչ օրս պայմանագրով նախատեսված 850 հազար դոլարից վճարվել է 600 հազարը, մնացած 250 հազարը դեռ պետք է վճարվի։ Բացի այդ պայմանագրով նախատեսված է կետ, որի համաձայն, եթե պատվիրատուն հիմնավորի, որ ուսումնասիրության արդյունքները չեն համապատասխանում իրականությանը, կարող է հետ ստանալ վճարված գումարն ամբողջությամբ։

«Եթե այս արդյունքները համադրելի չեն, սա մեզ համար հիմք է այդ 600 հազարը հետ ուզելու և 250 հազարը չվճարելու համար»,– ասաց Պիպոյանը։

Կատարված ուսումնասիրության հիման վրա նախատեսվում էր Երևանի նոր տրանսպորտային ցանցի շահագործման համար ներգրավել 3-4 միջազգային ու տեղական խոշոր շահագործողների, որոնց հետ, Պիպոյանի տեղեկություններով նախկին իշխանություններն արդեն սկսել էին բանակցությունները։

Այս ամենի հետևանքով երթուղիների ներկա սպասարկողները վերջին մի քանի տարիների ընթացքում որևէ ներդրումներ չեն կատարել։ Շարժակազմերը մաշվել են, դուրս բերվել շահագործումից ու Երևանին առաջիկայում, որոշ կանխատեսումներով, տրանսպորտային կոլապս է սպառնում։

Мэр Еревана Айк Марутян представил аппарату административного района Нор Норк нового руководителя - Sputnik Արմենիա
Մի՛ ընդունեք. Երևանի հաջորդ տարվա բյուջեն դժգոհությունների առիթ է տվել

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի օրերին բարձրացել էր ավտոբուս ու, լսելով ուղևորների բողոքները, զանգահարել Երևանի քաղաքապետին` ճշտելու, թե երբ երևանցիները նորմալ տրանսպորտ կունենան, ինչին Հայկ Մարությանը պատասխանել էր` 2-4 տարի հետո։

Դեկտեմբերի 21-ին Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխության համար անհրաժեշտ է առնվազն 2 տարի։ Բացի այդ, նրա խոսքով, քաղաքապետարանը դարձյալ դիմել է տրանսպորտային ցանցի ուսումնասիրությունն իրականացրած միջազգային խորհրդատվական WYG ընկերությանը` լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար, քանի որ քաղաքապետարանում կասկածներ ունեն, որ ուսումնասիրության հիմքում դրված 2014թ.–ի ուղևորահոսքի տվյալներն այսօրվա իրողություններին չեն համապատասխանում։ Հայկ Մարությանի խոսքով` այս նոր ուսումնասիրության տվյալները կստացվեն 2019թ–ի փետրվարին, որից հետո կներգրավվի մեկ այլ միջազգային վարկանիշ ունեցող ընկերություն` տեսական ծրագիրը գործնականի վերածելու համար։ Դրանից հետո միայն կհայտարարվեն շահագործողների մրցույթները։ Այս գործընթացը, Մարությանի հաշվարկով` կտևի առնվազն` 2, առավելագույնը` 4 տարի։

Լրահոս
0