00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրճատված քաղծառայողները գործից կզրկվեն, փողից` ոչ. հստակ է` որ նախարարությունները կմիանան

© Sputnik / Laura SarkisyanАкция протеста сотрудников Минкульта в связи с упразднением министерства
Акция протеста сотрудников Минкульта в связи с упразднением министерства  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարությունների օպտիմալացման հետևանքով աշխատանքը կորցրած քաղծառայողները կրճատումից հետո մի քանի ամիս շարունակ աշխատավարձ կստանան։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Նախարարությունների օպտիմալացման ու աշխատակիցների կրճատման մասին լուրերն աստիճանաբար առարկայանում են։ Այսօր համացանցում հայտնված նախագծից արդեն պարզ է դառնում, թե որ նախարարությունների աշխատակիցներն են վտանգի տակ, ու ովքեր կարող են դեռ հանգիստ խղճով նստել իրենց աշխատասենյակներում։ Բայց նույնիսկ կրճատվածներն առաջիկա մի քանի ամիսներին դեռ կշարունակեն աշխատավարձ ստանալ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակից։

Овик Чархчян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Չարխչյան. «Ծայրահեղացրած կլինեմ, եթե ասեմ, թե Մշակույթի նախարարությունն ավելորդ օղակ էր»

Բանն այն է, որ պետական համակարգում աշխատողների գերակշիռ մասը քաղաքացիական ծառայողներ են, որոնք նման դեպքերից ապահովագրված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով։

Ըստ այս օրենքի` կրճատված կամ աշխատանքից ազատված քաղծառայողներն իրենց դիմումի համաձայն գրանցվում են քաղծառայության կադրերի ռեզերվում և 3 ամիս շարունակում են վարձատրվել իրենց աշխատավարձի չափով։

Բացի այդ, պետությունը պարտավորություն ունի այս ծառայողների նկատմամբ ու համապատասխան թափուր աշխատատեղ առաջանալու դեպքում պարտավոր է աշխատանքի ընդունել կադրերի ռեզերվում գրանցվածներին։ Իսկ թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու դեպքում այն նախ պետք է անցկացվի փակ` միայն կադրերի ռեզերվում գրանցվածների համար, և միայն պաշտոնը թափուր մնալու դեպքում`բաց մրցույթ։

Ինչ վերաբերում է կառուցվածքային փոփոխությունների հետևանքով կրճատման ենթակա քաղաքացիական աշխատողների ընդհանուր թվաքանակին, այս հարցի պատասխանը քաղաքացիական ծառայության գրասենյակում առայժմ չունեն։

«Հաշվի առնելով, որ նախատեսվում է 1 պետական մարմնի գործունեության դադարեցում և մի քանի պետական մարմինների վերակազմակերպում, որի ժամանակ քաղաքացիական ծառայողներն իրենց համաձայնությամբ կարող են վերանշանակվել պետական մարմինների համապատասխան պաշտոններում, այս պահին կրճատվող քաղծառայողների թվաքանակի վերաբերյալ տվյալներ չենք կարող ներկայացնել»,– Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին քաղաքացիական ծառայության գրասենյակից։

Ինչ վերաբերում է սպասվող վերակազմակերպումներին, դրանք այսօր արդեն հայտնվել են համացանցում։

Հրապարակման հեղինակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ձեռքում հայտնված փաստաթղթերի համաձայն` գործող նախարարություններից գործունեությունը դադարեցնելու է միայն ՀՀ սփյուռքի նախարարությունը։

Կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորման արդյունքում ստեղծվելու է մեկը` «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» անունով։

Сона Арутюнян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հարությունյան. «Մշակույթի նախարարությունը լուծարելու կառավարության որոշումը ճիշտ է»

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը վերակազմակերպվում է տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը միավորվում է գյուղնախարարության հետ և կոչվելու է տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն։

Նորաստեղծ նախարարություն է լինելու բարձր տեխնոլոգիաների ռազմարդյունաբերության նախարարությունը։

Իսկ աշխատանքի, սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, բնապահպանության, ֆինանսների ու պաշտպանության նախարարությունները առայժմ կպահպանվեն, ինչը չի նշանակում, որ դրանցում օպտիմալացում չի լինելու։

Այսպիսով, գործող 17 նախարարությունների փոխարեն կձևավորվեն 12–ը։

Բայց դա տեղի կունենա միայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի փոփոխությունից հետո, քանի որ գործադիր իշխանության կառուցվածքում ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել միայն օրենքով։ Այնպես որ կառավարությունը պետք է հաստատի առաջարկվող նախագիծը, ներկայացնի ԱԺ և միայն խորհրդարանի ընդունումից հետո կարող է այն իրականացվել։

Сотрудники министерства диаспоры и культуры собрались перед зданием правительства Армении (21 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Խորոված ու քյաբաբ Զվարթնոցում և Գառնիում, կամ ինչ օգուտ է տալիս մշակույթի նախարարությունը

Կառավարության ներկա կառուցվածքը խորհրդարանը հաստատել էր 2018թ–ի մարտին։ Այն ուժի մեջ մտավ 2018թ–ի ապրիլի 17-ից։ Դրանով կառավարության կազմում մինչ այդ գոյություն ունեցող 18 նախարարություններից մնացին 17-ը, իսկ փոխվարչապետների թիվը 1-ից հասցվեց 3-ի։

Օրենքում ամրագրված նախարարությունների ու պաշտոնյաների թիվը պետք է համապատասխանի Սահմանադրությամբ նախատեսված մինչև 3 փոխվարչապետ և մինչև 18 նախարարություն պահանջին։

Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախարարությունների թիվը պետք է կրճատվի և 17-ից դառնա 12։ Նա նաև նշել էր, որ այդ հարցն արդեն քննարկվում է։

ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարության ղեկավարությունը երեկ` դեկտեմբերի 20-ին, նախարարության աշխատակազմի ժողովում հայտարարել են սպասվող կրճատումների մասին` նշելով, որ որոշ աշխատակիցներ 2019թ–ի հունվարի 1-ից կարող են աշխատանքի չգալ։

Լրահոս
0