00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանների վրա աննախադեպ ճնշումներ են եղել. Մանվել Գրիգորյանի փաստաբան

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Բաղդասարյան
Լևոն Բաղդասարյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը չի բարելավվել, նա ժամանակ առ ժամանակ բուժօգնության կարիք է ունենում։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանն անհեթեթ է համարում դատարանի որոշումը բողոքարկելու ՀՀ գլխավոր դատախազության  մտադրությունը։

Ավելի վաղ` դեկտեմբերի 21–ին, դատարանը 52 հազար դոլար գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակել Մանվել Գրիգորյանին։ Դրանից անմիջապես հետո Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ կբողոքարկի դատարանի որոշումը։

Ситуация на проспекте Азатутян (20 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ոտքի՛, դատարանն է գալիս. նոր Հայաստանի ամենաաղմկահարույց ձերբակալություններն ու կալանքները

Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով` դեռ դատական որոշման թանաքը չէր չորացել, իսկ դատախազությունում ծանոթ չէին գործի նյութերին, բայց արդեն հայտարարել էին բողոքարկելու մասին։

Նա նաև կարծում է, որ քննչական մարմիններն ու դատախազությունը դատարանների վրա աննախադեպ ճնշում են գործադրում։ Ճնշման են ենթարկում նաև փաստաբաններին։ Վերջինները, Բաղդասարյանի խոսքով, մշտական հարձակումների և վիրավորանքների թիրախ են դառնում։

Նա համոզված է, որ անհնար է իրավական պետություն և հասարակություն կառուցել նման վայրի մեթոդներով։ Ավելին, եթե այս կամ այն աղմկահարույց գործով անցնող անձը հասարակության շրջանում վատ համբավ ունի, դա չի նշանակում, որ նրա օրինական իրավունքները պետք է անտեսվեն։

«Քննչական մարմինը դատական նիստերից մեկի ժամանակ բացարձակ ֆանտաստիկ վարկած էր առաջ քաշել` փորձելով հիմնավորել Գրիգորյանի կալանքի տակ գտնվելը։ Ասացին, որ Գրիգորյանն արդարադատությունից խուսափելու նպատակով կարող է Արցախ մեկնել։ Քննության վարկածով, հաշվի  առնելով, որ Արցախը չճանաչված միավորում է, և Հայաստանը արտահանձման մասին նրա հետ համապատասխան պայմանագրեր չունի, հետևաբար, Գրիգորյանը կկարողանա թաքնվել», – պատմեց փաստաբանը։

Генерал-лейтенант Манвел Григорян - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանն իր առանձնատանն է. Օսիպյան

Միևնույն ժամանակ Բաղդասարյանը չասաց այն հիմքերը, որոնց համաձայն Մանվել Գրիգորյանին ազատ են արձակել գրավի դիմաց։ Նա խոստացավ փակագծերը բացել Ամանորի տոներից հետո։ Թե ինչով է պայմանավորված նման  գաղտնիությունը հարցին, Բաղդասարյանը չկարողացավ հասկանալի պատասխան տալ` ասելով միայն, որ ինքն էլ դեռ չի հասցրել ամբողջությամբ ծանոթանալ դատարանի որոշմանը։

Մանվել Գրիգորյանը վատառողջ է, ներկա պահին նա Ակնալիճի իր առանձնատանն է. նա ժամանակ առ ժամանակ բժիշկների օգնության կարիքն է ունենում։

Նշենք, որ մամուլում վերջին օրերին շրջանառվում է այն վարկածը, որի համաձայն Մանվել Գրիգորյանը խոստացել է մարտի 1-ի գործով ցուցմունք տալ։ Դրա համար էլ նրան ազատ են արձակել։ Փաստաբանը հերքեց այդ լուրերը` դրանք անհեթեթ անվանելով։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին 25 մլն դրամ գրավի դիմաց որոշում էր կայացրել ազատ արձակել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։ Դրանից անմիջապես հետո Էջմիածնում բողոքի ակցիաներ էին սկսվել։ Ինքնադատաստանի հնարավոր փորձերը կանխելու նպատակով, Գրիգորյանին տեղափոխել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղ, որտեղ նա առանձնատուն ունի։ Ոստիկանությունն այնտեղ շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում։

Մանվել Գրիգորյանին կալանավորել էին (պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո) այս տարվա հունիսին` ապօրինի զենք պահելու և զինվորների համար նախատեսված պարենամթերքը յուրացնելու մեղադրանքով։ ՀՔԾ–ն նրա առանձնատանը խուզարկություն էր իրականացրել։ Ուժային մարմինների աշխատակիցները այնտեղ զինվորների համար նախատեսված մեծ թվով պարենամթերք էին հայտնաբերել։

 

Լրահոս
0