00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկն էլ` գեղեցիկ երիտասարդի համար. որո՞նք են նախարարությունների կրճատման պատճառները

© Sputnik / Asatur YesayantsСотрудники министерства диаспоры и культуры собрались перед зданием правительства Армении (21 декабря 2018). Еревaн
Сотрудники министерства диаспоры и культуры собрались перед зданием правительства Армении (21 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարությունների ու դրանց աշխատակիցների կրճատման թեման լուրջ իրարանցում է առաջացրել։ Պետական պաշտոններ զբաղեցրած ու զբաղեցնող տնտեսագետները դրանց շուրջ իրենց տեսակետն ունեն։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանն առայժմ չգիտի` նախարարությունների օպտիմալացման արդյունքում քանի գերատեսչություն կմնա, քանի աշխատակից կկրճատվի ու քանիսը կշարունակի աշխատել նոր կառավարությունում, բայց համոզված է, որ գործադիր իշխանության օպտիմալացումը կարևորագույն ռեֆորմ է, առանց որի Հայաստանում մրցունակության աճ չի լինի։

Министерство культуры - Sputnik Արմենիա
Երկու նախարարություն կփակվի. աշխատակիցներին հայտնել են լուծարման մասին. աղբյուր

«Ակնհայտ է, որ մենք պետական համակարգում ունենք գերուռճացված ապարատ, և խնդիրն այն չէ, որ մենք անպայման պիտի այդ ապարատը գործից հանենք։ Մենք ուզում ենք` հարկատուն վստահ լինի, որ վճարած հարկերի դիմաց ինքը ստանում է բավարար չափով արդյունավետ ծառայություն, և ծառայություն մատուցողները լինեն բավականաչափ արտադրողական։ Եթե դու չես կարող քո հարկատուների հաշվին որակյալ ծառայություն մատուցել, ուրեմն արդար չես քո հասարակության հանդեպ» ,– այսօր լրագրողների հարցերին ի պատասխան ասաց վարչապետի խորհրդականը։

ՀՀ ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն էլ հարցին յուրովի է մոտեցել. նա ուսումնասիրել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն ու ըստ դրանում ներկայացված առաջնահերթությունների փորձել է ենթադրություն անել, թե ինչ գերատեսչություններ են անհրաժեշտ ՀՀ նոր իշխանությանը նախընտրական խոստումներն իրականացնելու համար։

Տնտեսագետը չցանկացավ բացահայտել իր պատկերացրած կառավարության կառուցվածքը, բայց որպես օրինակ նշեց. «Եթե իշխանությունն իր առջև աշխատատեղեր ստեղծելու ու ներգաղթը խթանելու առաջնահերթություն է դրել, պետք է նաև աշխատանքի ու ներգաղթի նախարարություն ունենա։ Սա նաև յուրօրինակ ուղերձ կլինի հանրությանը` ցույց տալու, թե ինչ կարևոր խնդիրներ է դրել առաջիկա 5 տարվա համար»։

Начальник управления ведомства по вопросам армянских общин Ближнего и Среднего Востока Левон Антонян перед зданием Правительства (21 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նախարարությունների կրճատվող աշխատակիցները բողոքի երթով շարժվում են դեպի կառավարություն

Ասատրյանի համոզմամբ` Հայաստանի համար նախարարությունների ամենաարդյունավետ թիվը 10-12–ն է։

«Ինձ հոգնեցնում է պետական պաշտոնյաների թիվը, պետական պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաների թիվը։ Մեր հանրապետությունը, Երևան քաղաքն ի վիճակի չէ այդ բեռը կրել։ Չի կարելի, պատգամավորը փողոց պետք է դուրս գա»,– ասաց նա` հավելելով, որ կառավարության ու վարչապետի աշխատակազմերի ուռճացման հիմնական փուլը տեղի ունեցավ 2018-ին ` Սերժ Սարգսյանի վարչապետության նախօրեին։

«Վարչապետ, առաջին փոխվարչապետ, երկու փոխվարչապետներ, որոնց գործառույթը միայն այն է եղել, որ հանկարծ վարչապետը չանհանգստանա»,– ասաց Ասատրյանը` հույս հայտնելով, որ օպտիմալացումը հաշվի կառնի նաև այս իրողությունները։

Նախկին նախարար, տնտեսագետ Արծվիկ Մինասյանն էլ դժգոհ է կառավարության ներկա կառուցվածքից ու հատկապես տնտեսական ոլորտների սխալ բաշխումից։

«Իմ կարծիքով, Կարեն Կարապետյանի կառավարությունը, ջարդեց էկոնոմիկայի նախարարության ողնաշարը (ես այդպես եմ դա նկարագրում), ՏՏ ոլորտը տեղափոխեց Կապի և տրանսպորտի նախարարություն, դրանով իրականում մենք ձևախեղեցինք համակարգը»,– ասաց նա` նշելով, որ այսօր նոր փոփոխությունների որոշումը նաև նախկին սխալները շտկելու լավ հնարավորություն է։

Встреча представителей РПА и ЕР - Sputnik Արմենիա
Պետական համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել. Աշոտյանը`կրճատումների մասին

Միաժամանակ, սակայն, նախկին նախարարը չի ընդունում «մի գեղեցիկ երիտասարդի համար նոր նախարարություն ստեղծելու» գործելաոճը։

Ֆինանսական տեսակետից ևս կառավարման փորձ ունեցող տնտեսագետը համաձայն չէ այն տեսակետին, թե Հայաստանի պետական կառավարման համակարգի ծախսերը չափազանց շատ են։

«Լավ որակի հասնելու համար պարտադիր չէ նախարարություններ կամ աշխատակիցներ կրճատել։ Լավ որակ ապահովելը բոլորովին այլ բան է ենթադրում` մասնագիտական կրթություն, նորմալ ծառայությունների մատուցում, տեխնոլոգիական նորարարությունների, նոր լուծումների ներմուծում»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է պետական գերատեսչություններում արդեն սկսված իրարանցմանն ու բողոքին, Մինասյանը նշեց, որ որոշ նախարարության ղեկավարների երեկվա հայտարարությունները, որոնց հետևանքով այսօր բողոքի ակցիաներ են իրականացվել, անօրինական են։

«Չի կարելի աշխատակիցներին հայտարարել, թե դուք հունվարի 1-ից ազատվում եք աշխատանքից։ Սա հակաօրինական է, քանի դեռ օրենքն ընդունված չէ»,– ասաց Մինասյանը և հավելեց` օրենքը փոխելու դեպքում էլ դեռ որոշակի ժամանակ է պետք, որ այն մտնի ուժի մեջ, հասնի կիրարկման փուլին։ Դրանից հետ միայն աշխատողներին կարելի է ծանուցել նրանց աշխատատեղերը կրճատելու որոշման մասին։

Բանն այն է, որ կառավարության կառուցվածքը հաստատվում է Կառավարության գործունեության ու կառուցվածքի մասին ՀՀ օրենքով։ Դրանում ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել միայն օրենքում համապատասխան փոփոխություններ անելուց հետո։ Իսկ դա ենթադրում է, որ կառավարությունը պետք է հաստատի առաջարկվող նախագիծը, ներկայացնի ԱԺ և միայն խորհրդարանի ընդունումից հետո այն կարող է իրականացվել։

Сотрудник Минкульта Армении Татевик Сукиасян перед домом Правительства (21 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կապրենք, կտեսնենք. կուլտուրական մարդիկ պատրաստ են փչացնել Փաշինյանի Նոր տարին

Կառավարության ներկա կառուցվածքը խորհրդարանը հաստատել էր 2018թ–ի մարտին։ Այն ուժի մեջ մտավ 2018թ–ի ապրիլի 17-ից։ Դրանով կառավարության կազմում մինչ այդ գոյություն ունեցող 18 նախարարություններից մնացին 17-ը, իսկ փոխվարչապետների թիվը 1-ից հասցվեց 3-ի։

Օրենքում ամրագրված նախարարությունների ու պաշտոնյաների թիվը պետք է համապատասխանի Սահմանադրությամբ նախատեսված մինչև 3 փոխվարչապետ և մինչև 18 նախարարություն պահանջին։

Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախարարությունների թիվը պետք է կրճատվի և 17-ից դառնա 12։ Նա նաև նշել էր, որ այդ հարցն արդեն քննարկվում է։

ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարության ղեկավարությունը երեկ` դեկտեմբերի 20-ին, նախարարության աշխատակազմի ժողովում հայտարարել են սպասվող կրճատումների մասին` նշելով, որ որոշ աշխատակիցներ 2019թ–ի հունվարի 1-ից կարող են աշխատանքի չգալ։

Լրահոս
0