ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Կասպից ծովում իրանական առեւտրային նավի վրա ճեղք է առաջացել, ինչի պատճառով սկսել է խորտակվել։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, իրանական ռազմածովային ուժերը փրկարարական աշխատանքներ են իրականացնում։
«Իրանի բանակի ռազմածովային ուժերի փրկարարական ջոկատները Հյուսիսային նավատորմի սուզակների հետ միասին տվյալ պահին գտնվում են նավի անձնակազմին փրկելու համար նախատեսված վայրում»,- Իրանի ռազմածովային ուժերին հղում անելով հայտնում է լրատվամիջոցը։
Իրանական ISNA գործակալության տվյալներով՝ նավի վրա մի քանի ժամ առաջ ճեղքվածք է առաջացել, որի պատճառով այն սկսել է ջրի տակ անցնել։
«Նարգոլ» անվանումը կրող նավը Իրանի Աստարա նավահանգստից ուղևորվելիս է եղել դեպի Ադրբեջան, երբ անձնակազմն արձանագրել է եղելությունը: