00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանանց գաղութը Հայաստանում. միֆեր և իրականություն

© Sputnik / Aram NersesyanЖенская тюрьма
Женская тюрьма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկը նախատեսված է միայն կանանց ու անչափահասների համար։ Այստեղ պատիժ կրող մարդիկ խոսել են ճաղերի այն կողմում անցնող իրենց կյանքի, իրենց վախերի ու հույսերի մասին։

Կան վայրեր, որտեղ հասարակական նորմերի համաձայն, հայուհու ոտքը չպետք է մտնի։ Գաղութն այդ վայրերից է։ Սակայն այսօր Հայաստանում կանանց ու անչափահասների համար քրեակատարողական հիմնարկ կա։ Իսկ դա նշանակում է` ոմանց քույրերը, կանայք, մայրերն ու նույնիսկ տատերն այստեղ պատիժ են կրում։

«Աբովյան» ՔԿՀ–ում 75 գեղեցիկ սեռի ներկայացուցիչ կա ու մեկ անչափահաս։

© Sputnik / Aram NersesyanԿանանց գաղութ
Կանանց գաղութը Հայաստանում. միֆեր և իրականություն - Sputnik Արմենիա
Կանանց գաղութ

Ի տարբերություն ազատազրկման այլ վայրերի, «Աբովյան» ՔԿՀ–ն դրսից ասես մասնագիտացված քաղաք լինի. շուրջբոլորը կանաչ է, բնակարանները գեղեցիկ վարագույրներ ունեն, մուտքի մոտ երեք կատու են մլավում։ Նրանք փորձում են ներս սողոսկել, իսկ հիմնարկի աշխատակիցները թույլ չեն տալիս։

Ժպտերես աշխատակիցները, բարեհամբյուր պետն ու պրակտիկանտ ուսանողները սարսափ չեն առաջացնում, նույնիսկ հակառակը։ Սակայն պատկերը կտրականապես փոխվում է, երբ անցակետում հանձնում ես մոտդ եղած ամեն ինչ` գումարը, զարդերը, հեռախոսը, փաստաթղթերն, ու հետևիցդ շրխկոցով փակվում է մի քանի կողպեքով պահպանվող երկաթե դուռը։

© Sputnik / Aram NersesyanԿանանց գաղութ
Կանանց գաղութը Հայաստանում. միֆեր և իրականություն - Sputnik Արմենիա
Կանանց գաղութ

 

Բարձր ցանկապատերը, փշալարը, խրատական մեջբերումներով պաստառներն ու մեզ ուղեկցող համազգեստով մարդիկ մշտապես հիշեցնում են` ուր ենք եկել։ Ամենուր ճնշող լռություն է, ինչը խախտում են միայն սեփական ոտնաձայներն ու ինչ-որ տեղից լսվող վարսահարդարիչի ձայնը։Մի քանի րոպեից պարզվում է, որ այն բանտարկյալների շենքում է միացված։ Կանայք պատրաստվում են մասնակցել Սպիտակի երկրաշարժի երեսնամյա տարելիցին նվիրված միջոցառմանը։

Մի քանի տասնյակ դատապարտյալներ դուրս են գալիս ու մոտենում բակի խաչքարին, որ աղոթք լսեն ու մոմեր վառեն ողբերգության զոհերի հիշատակին։ Առաջինը, որ աչք է զարնում, կանանց խնամված տեսքն է` կարմիր լաքով եղունգներ, շպարված աչքեր ու շուրթեր, ոմանց գլխին վառ գույնի գլխաշոր է, ոմանք նույնիսկ բարձրակրունկներով են։ Չկան այն մռայլ գլխաշորերն ու համազգեստը, որոնք մենք սովոր ենք տեսնել ֆիլմերի բանտարկյալների հագին։ Հասկանում ես, որ կինը նույնիսկ բանտում է կին մնում։

© Sputnik / Aram NersesyanԳաղութում աղոթող կանայք
Կանանց գաղութը Հայաստանում. միֆեր և իրականություն - Sputnik Արմենիա
Գաղութում աղոթող կանայք

Նրանք տարբեր ձևով են աղոթում. ոմանք եռանդով շշնջում են ու իրար սեղմած ձեռքերը շուրթերին մոտեցնում, ոմանք աննկատ են աղոթում. ասես ամաչում են ներկաներից ու Աստծուց, ոմանք էլ պարզապես լուռ կանգնած են։ Սկսում ես գուշակել` ով ինչի համար է հայտնվել այստեղ, բայց տարօրինակ է`ոչ ոքի չես մեղադրում, քանի որ, ինչպես ասում են, երբեք գլխիդ գալիքը չգիտես։

 

«Գունավոր» կարոտ, կամ պատիժ ընտանիքների համար

Մենք շարունակում ենք մեր «էքսկուրսիան»։ Երկու բանտարկյալների հետ, որոնք համաձայնել են հարցազրույց տալ, ուղևորվում ենք միջոցառումների դահլիճ։ Դեռ հեռվից նկատում ենք շենքի պատուհանների վրա ջրաներկով նկարած ծաղիկներն ու վառ, ասես երեխայի ձեռքով արված ժպտացող արևը։ Այնպիսի տպավորություն է, կարծես մանկապարտեզում ենք, ու հիմա երեխաները դուրս կգան սենյակներից և կսկսեն բարձր ծիծաղել։

Կանայք պատմում են, որ հունիսի մեկին հաստատության ղեկավարությունը սովորաբար բանտարկյալների երեխաների մասնակցությամբ միջոցառում է կազմակերպում, ու իրենք որոշել են իրենց երեխաների համար ներկել պատուհանները։ Այս բացատրությունից փշաքաղվում եմ։ Նույն զգացողությունն է առաջանում, երբ դահլիճ ենք մտնում։ Դահլիճի պատերի պաստառներին գրված են երեխաների համար մաղթանքներ։ Կարդում եմ ու հասկանում ` ինչքան են նրանք կարոտում իրենց ընտանիքներին։

«Ոչ միայն մենք ենք պատժված, այլև մեր երեխաները, մեր ընտանիքները։ Թող նրանք երբեք չտեսնեն այս պատերն ու չզգան այս անսահման ցավն ու կարոտը», – աչքերը լցրած ասում է մեր զրուցակիցներից մեկը։

Հենց բարեկամների հանդեպ անսահման կարոտն է կինը համարում գործածի համար ամենամեծ պատիժը։ Նա հասկացել է դա դեռ մի քանի տարի առաջ, այս հաստատությունում հայտնվելու հենց առաջին գիշերվա ընթացքում։ Բանտարկության առաջին օրերը սովորաբար միայնակ են անցկացնում։ Այդ ժամանակվանից նա անընդհատ մտորում է, վերլուծում  իր արարքները, իր ապրած կյանքը։ Փորձում է պատասխան գտնել` ինչի՞ համար է ապրել։ Հիմնականում մտերիմներն են կյանքին իմաստ հաղորդում։ Երբ բանտարկյալին ընդհանուր տարածք են տեղափոխում, սկսվում է գաղութային կյանքը։

© Sputnik / Aram NersesyanԿանանց գաղութում
Կանանց գաղութը Հայաստանում. միֆեր և իրականություն - Sputnik Արմենիա
Կանանց գաղութում

 

Որպես կանոն, հենց այդ առաջին օրն է ամենասարսափելին։ Մեր զրուցակիցներից երկուսն էլ վախենում էին այդ ընդունելությունից։ Սպասում էին, որ ինչպես ֆիլմերում է` խցիկում լինելու են վտանգավոր հարևանուհիներ ու կռիվներ։ Իրականում ոչ մի նման բան չկար։ Ամեն ինչ հանգիստ էր ու առանց ավելորդ հույզերի։ Կանայք պատմում են, որ առաջին գիշերվա ընթացքում խցիկում լսվում են բոլոր ձայները, շշուկները, ասես դժոխքում հայտնված լինես։ Հետո կամաց–կամաց սովորում ես մթնոլորտին ու նոր մարդկանց։

Քանի որ տարածքում միայն կանայք են, ու յուրաքանչյուրն իր բնավորությունն ունի, շփման մեջ բարդություններ են առաջանում, բայց ժամանակի ընթացքում փորձում են շատ բաների վրա աչք փակել, աստիճանաբար սկսում են չնկատել միմյանց սխալները ու կատակով պատասխանել նույնիսկ ամենադաժան կշտամբանքներին։ Ոմանք անգամ ազատ արձակվելուց հետո են ընկերական հարաբերությունները պահպանում։

«Գաղութ» բառը սարսափելի է հնչում, գրքերում ու ֆիլմերում ամեն ինչ սարսափելի է նկարագրված, իսկ իրականում այլ է։ Հիմա շատ դժվար է բարեկամներին բացատրել, հանգստացնել, ասել, որ իրենք սխալ են պատկերացնում այստեղի կյանքը», – խոստովանում է բանտարկյալը։

«Փշոտ ճանապարհ», որ հետո սովորական է դառնում

Այստեղ ամենահայտնի վեպը Սաքեն Սեյֆուլինի «Փշոտ ճանապարհն» է։ Գրեթե բոլոր բանտարկյալները կարդացել են այն։ Հնարավոր է` գրավում է գրքի անվանումը, իսկ հնարավոր է` Ղազախստանի ժողովրդի ճակատագրի մասին հուզիչ պատմությունը։ Ուրիշ վեպեր էլ են կարդում, սակայն «գաղութային գրականությունը» առանձնահատուկ պահանջարկ ունի։ Իսկ ռոմանտիկ էակներն իրենք են բանաստեղծություններ գրում ու փիլիսոփայում են արձակում, երբեմն նույնիսկ ընկերուհիների համար են ընթերցում իրենց ստեղծագործություններն։

© Sputnik / Aram NersesyanԳրադարանը
Կանանց գաղութը Հայաստանում. միֆեր և իրականություն - Sputnik Արմենիա
Գրադարանը

 

Թեև կարդալուց բացի, բազում այլ զբաղմունքներ էլ կան։ Գաղութում տարատեսակ թրեյնինգներ են անցկացնում։ Բանտարկյալներին անգլերեն, խոհարարություն, հոգեբանություն, վարսահարդարություն, կոսմետոլոգիա ու համակարգչի հետ աշխատել են սովորեցնում։ Առանձնապես ակտիվները նաև ֆիտնեսով ու յոգայով են զբաղվում։

«Երևի դուրս գալուց հետո մեզանից յուրաքանչյուրը հենց այդ ոլորտներում կգտնի իրեն, քանի որ այս հոդվածներով դժվար թե մեզ մեր հին աշխատանքին վերցնեն», – պարզաբանում մեր զրուցակիցը, որը խարդախության համար է դատվել։

Համաներում ու պայմանական վաղաժամկետ ազատում

Հայաստանի Առաջին Հանրապետության 100–ամյակի ու Երևանի 2800–ամյակի կապակցությամբ արվող համաներման նախորդող ամիսների ընթացքում մթնոլորտը գաղութում լարված էր։ Յուրաքանչյուրը հոգու խորքում ազատ արձակվելու հույս ուներ, սակայն ոչ ոք բարձրաձայն դրա մասին չէր խոսում, բայց լարված լռությունը գրեթե բոլորն էին նկատում։

«Երբ հեռուստացույցով հայտարարեցին, որ օրենքն ընդունվեց, բոլորն ուրախությունից գոռում ու գրկախառնվում էին։ Ուրախանում էին, թեև պարզ էր, որ բոլորին չեն ազատելու», – ասաց բանտարկյալը։

Երբ համաներումը սկսվեց, դրա տակ չընկած բանտարկյալները սկսեցին մռայլվել ու ավելի շատ լռել։ Գնացողները քաջալերում էին նրանց, փորձում էին պայմանական վաղաժամկետ ազատման հույս տալ, ինչը, նրանց խոսքով, սկսել են ավելի հաճախ կիրառել։

© Sputnik / Aram NersesyanԿանանց գաղութ
Կանանց գաղութը Հայաստանում. միֆեր և իրականություն - Sputnik Արմենիա
Կանանց գաղութ

«Ինձ դեռ երկար տարիներ կար, բայց համաներումն ամեն ինչ փոխեց։ Ժամկետս կրճատվեց ու հիմա կարող եմ պայմանական վաղաժամկետ ազատման մասին խնդրանք ներկայացնել։ Հույս կա, որ շուտով կգրկեմ երեխաներիս», – նշեց մեր զրուցակիցը։

Հանդիպման ակնկալիքով

Ամենադժվարը բարեկամների հետ հանդիպելուց հետո առաջին գիշերն է, երբ պետք է դադարես զգալ քեզ նրանց գրկում ու դադարես լսել նրանց ձայները։ Նրանց հեռանալու առաջին իսկ րոպեից ապրում ես նոր տեսակցության ակնկալիքով։

«Երբեմն ուզում ես ոռնալ, մի տեղ փախչել ու մենակ մնալ։ Իսկ, երբեմն, ուզում ես պարզապես թափառել, բակում նստարանին նստել, երեխաների աղմուկը լսել, զգալ նոր հնձած խոտի հոտն ու տան ջերմությունը, բայց դա անհնար է», – նշեց կինը։

Նրանցից յուրաքանչյուրը փորձում է զերծ պահել մտերիմներին տհաճ նորություններից ու անհանգստությունից։ Ու յուրաքանչյուրը խնդրում է չլուսանկարել իրեն։ Չեն ուզում, որ իրենց երեխաներին  կշտամբեն այն բանի համար, որ մայրերը բանտում են, սակայն իրենք երեխաներից ոչինչ չեն թաքցնում։ Հնարավորինս անկեղծ պատմում են` ինչպես է ամեն ինչ եղել։

«Այնքան դժվար է ապրել` իմանալով, որ երեխաներդ մենակ են։ Իմանալով, որ նրանք անհանգստանում են քո համար, նրանց նեղացնում են, որ նրանք տխրում են, ու նրանք լավ չեն, ու այդ ամենը քո պատճառով», – ասում է բանտարկյալ կինը։

Չինացի կամ ճապոնացի

«Աբովյան» ՔԿՀ–ում նաև մի արտասահմանցի կա։ Մեր զրուցակիցներից մեկն ասաց, որ նա չինացի է, մյուսն ասաց` ճապոնացի, սակայն երկուսն էլ վստահ են, որ այդ կինը յուրահատուկ կոլորիտ է ստեղծում գաղութում։ Ավելին` օտարազգի կինը որոշել է հետ չմնալ տեղացիներից։ Նա հայկական գաղութային ժարգոն է սովորում ու «ի՞նչ կա» հարցին պատասխանում է` ջանսաղություն։

© Sputnik / Aram NersesyanԿանանց գաղութում
Կանանց գաղութը Հայաստանում. միֆեր և իրականություն - Sputnik Արմենիա
Կանանց գաղութում
Լրահոս
0