00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավապահ համակարգից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ կոմպոնենտ. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Никол Пашинян на совещании об увеличении объема генетических исследований в области здравоохранения и разработанном для этой цели проекте “Армянский геном” (19 декабря 2018). Еревaн
И.о. премьер-министра Никол Пашинян на совещании об увеличении объема генетических исследований в области здравоохранения и разработанном для этой цели проекте “Армянский геном” (19 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` նոր Հայաստանում պիտի բացառվեն կոռուպցիան և կաշառակերությունը, հանցագործություն կատարած անձանց անպատժելիությունը, պաշտոնական դիրքի չարաշահումները։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. «Ժամանակակից աշխարհի մարտահրավերները բարդ են և բազմազան։ Դրանք ենթադրում են աշխատանքի անընդհատ և դինամիկ կատարելագործում։ Հետախուզությունը, հակահետախուզությունը, ահաբեկչության դեմ պայքարը, հասարակական կարգի պահպանությունը, մեր սահմանների վերահսկումն աշխատանքի հսկայական ճակատ են, որ դուք պահել ու պահում եք պատվով»։

Деньги - Sputnik Արմենիա
ԱԱԾ-ն արդեն 27 միլիոն դոլար է վերադարձրել պետական գանձարան

Այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ։

«Հայաստանում այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները փոխել են ողջ հասարակության կյանքը։ Մենք ազգովի վերաիմաստավորում ենք մեր անցած ճանապարհը և ուղենշում ապագան։ Այս համատեքստում Ազգային անվտանգության ծառայությունն ստանձնել է առանձնահատուկ դերակատարություն հատկապես օրինականության պահպանման և կոռուպցիայի դեմ պայքարում։ Մենք կասկած չունենք, որ կոռուպցիայի առկայությունը և հատկապես դրա տարածումը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է։ Այն լրջագույն մարտահրավեր է մեր երկրի և ժողովրդի համար։

Այսօր մենք կառուցում ենք որակապես նոր պետություն, նոր հասարակություն։ Նոր Հայաստանում պիտի բացառվեն կոռուպցիան և կաշառակերությունը, հանցագործություն կատարած անձանց անպատժելիությունը, պաշտոնական դիրքի չարաշահումները և ընդհանրապես այն ամենը, ինչ խեղաթյուրում է ժողովրդավարության բուն էությունը»,–ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ սահմանադրական կարգի պահպանություն նշանակում է առաջին հերթին պաշտպանել ժողովրդի իշխանությունը հնարավոր բոլոր ոտնձգություններից։  «Պաշտպանելով ժողովրդին՝ դուք պաշտպանում եք իշխանության աղբյուրը։ Իշխանության որևէ այլ աղբյուր բացի Հայաստանի քաղաքացիներից չկա և չի կարող լինել։ Հիշե՛ք, կոռուպցիան պարզապես փող ուտելը չէ։ Համակարգային կոռուպցիան ամենաուղղակի կերպով կապված է իշխանությունը ժողովրդից խլելու և ապօրինաբար պահելու գործընթացների հետ։ Մենք ձեզ հետ միասին և մեր ողջ հասարակության հետ դա թույլ չենք տալու»,–նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Пресс-конференции глава СНБ Армении Артура Ванецяна (15 декабря 2018). Цахкадзор - Sputnik Արմենիա
Ինչո՞վ են զբաղվում Արթուր Վանեցյանի եղբայրները

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրից և ընդհանրապես իրավապահ համակարգից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ կոմպոնենտ: «Պետական մարմինները, անվտանգության մարմինները, իրավապահ մարմինները չպիտի լինեն, ի բնե չպիտի հնարավորություն ունենան դառնալու հաշվեհարդարի գործիք գործող իշխանությունների ձեռքին: Եվ ազգային անվտանգության ծառայության, ընդհանրապես իրավապահ մարմինների յուրաքանչյուր աշխատող պետք է համոզված լինի, որ իր գործողությունները բխում են օրենքից, համապատասխանում են օրենքին, ծառայում են ՀՀ Սահմանադրությանը, օրենքի, մեր երկրի, պետության և ժողովրդի շահերին»,–ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել ԱԱԾ աշխատակիցներին այն ծառայությունների համար, որոնց շահառուն և նպատակը եղել է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը:

Լրահոս
0