ԵՐԵՎԱՆ, 20 Դեկտեմբեր — Sputnik. Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը համալրվել է կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակով:

Մանկական սենյակ՝ կարճատև տեսակցությունների համար
«Հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանի նախաձեռնությամբ, ԱՆ քրեակատարողական ծառայության անմիջական մասնակցությամբ ամբողջովին վերանորոգված և կահավորված սենյակի ստեղծումը նպատակ ունի ծնող-երեխա շփումը դարձնելու է՛լ ավելի ազատ, անմիջական և տրամադրող, իսկ սենյակի փափուկ գորգերը, մանկական զանազան խաղալիքներն ընտանեկան միջավայր ստեղծելու լավագույն պայմաններն են»,-ասված է ծառայության տարածած հայտարարության մեջ:

Մանկական սենյակ՝ կարճատև տեսակցությունների համար

Մանկական սենյակ՝ կարճատև տեսակցությունների համար
Մանկական սենյակ՝ կարճատև տեսակցությունների համար
Մանկական սենյակ՝ կարճատև տեսակցությունների համար
Սենյակի պատերը զարդարում են նախկին անչափահաս դատապարտյալների ձեռքի յուրօրինակ աշխատանքները:
