00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանկարծ չստացվի այնպես, ինչպես միշտ. ի՞նչ կտա գործադիրի վերաձևումը

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ամենաքննարկվող հարցերի մեկը կառավարության կառուցվածքային բարեփոխումն է, որը ենթադրում է նախարարությունների թվի կտրուկ կրճատում։ Դա հասկանալի է, քանի որ նշանակում է անցում կատարել պետական կառավարման նոր սկզբունքների, բայց ոչ միայն. շոշափվում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր աշխատակիցների շահեր։

Երբ նախարարությունների թվի կրճատումը նախնական քննարկումների տեսքով դիտարկվեց կառավարությունում, հայկական ԶԼՄ–ներում վարկածներ ի հայտ եկան այդ թեմայի վերաբերյալ։

Пресс-конференция и.о. премьер-министра Никола Пашиняна международным СМИ (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նախարարության աշխատակիցներից առաջ պետք է կրճատել նախարարների ու փոխնախարարների թիվը

Վարկածները նման են, տարբերություն կա միայն դետալներում, այնպես որ նախարարությունների գալիք տեսքի մասին կարելի է դատել արժանահավատության բավական բարձր աստիճանով։

Գերատեսչությունների ձևափոխության նպատակահարմարության և տրամաբանության մասին վստահությամբ կարելի է խոսել, իհարկե, միայն այն բանից հետո, երբ դա հաստատվի, ինչը տեղի կունենա միայն նոր տարում, բայց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը կներկայացվի առաջիկայում։

Ի դեպ, այն ենթադրում է առաջին փոխվարչապետի պաշտոնի կրճատում, որը, շատերի կարծիքով, ներմուծվել է Սերժ Սարգսյանի կողմից՝ հատուկ Կարեն Կարապետյանի համար։ Փոխվարչապետների թիվը երեքից կկրճատվի մինչև մեկի։

Ինչ վերաբերում է  նախարարություններին, ապա, ինչպես սպասելի էր, կլուծարվի սփյուռքի նախարարությունը, որն ի սկզբանե պետական կառավարիչների աննպատակ ուռճացված աշխատակազմի անիմաստ ու վատ դրսևորում էր։ Թե ինչով է այն զբաղվել, բացի բոլոր մայրցամաքներում տարբեր միջոցառումներում ճառեր ասելուց, անհասկանալի է, փոխարենը հպարտորեն կոչվել է նախարարություն։

И.о. министра культуры Лилит Макунц на пресс-конференция по итогам полугодовой деятельности (22 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մակունցը պատրա՞ստ է գլխավորել «Իմ քայլը» խմբակցությունը. նախարարի պաշտոնակատարի պատասխանը

Քննարկվում է տարբերակ, ըստ որի սփյուռքի հետ պայմանագրերը հիմա կհամակարգվեն փոխվարչապետի գրասենյակի կողմից։ Կա նաև ԱԳՆ բաժին դարձնելու լավ տարբերակը, այն պայմանով, որ այդ բաժնի աշխատակիցները պրոֆեսիոնալներ կլինեն և կաշխատեն, այլ ոչ թե 15 րոպեն մեկ սուրճ կեփեն։

Միաժամանակ կստեղծվի ենթակառուցվածքների և պետական գույքի նախարարություն, որը կդառնա երկրի ամենախոշոր գերատեսչություններից մեկը և կհամակարգի տրանսպորտի, էներգետիկայի և պետական գույքի ոլորտները։

Խնդիրն այստեղ այն է, որ «աշխարհում ամեն ինչի նախարարությունը» չափազանց բարդ կառույց կլինի, որը կառավարելը դժվար կլինի, և անգամ ոչ թե ղեկավարություն ընտրելիս, այլ ուղղակի հաստիքացուցակ կազմելիս թույլ տված սխալը կարող է հանգեցնել այդքան ահռելի կազմակերպության անարդյունավետությանը։ Ինչպես մենք բոլորս հիանալի հասկանում ենք՝  նրա  տնօրինության տակ կգտնվեն պետության համար ռազմավարական, կենսական կարևորություն ունեցող ոլորտները։

Пресс-конференция и.о. премьер-министра Никола Пашиняна международным СМИ (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի

Ենթադրվում է, որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվեն։ Հավանաբար, այստեղ որոշ ժամանակ կգերիշխի հենց գյուղատնտեսությունը, որովհետև մինչև հիմա երևելի տնտեսական զարգացում կամ նախանձելի ներդրումներ չեն նկատվել։ Իսկ ահա գյուղատնտեսական հատվածը բազմաթիվ խնդիրներով հանդերձ դեռ ապրում է։

Այն, որ կրթության և գիտության նախարարությունն իր թևի տակ կվերցնի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները, տրամաբանական է և ճիշտ։ Բոլոր այս ոլորտները սերտորեն փոխկապակցված են, և թող ղեկավարվեն մի գերատեսչության կողմից։ Առավել ևս, անկեղծ ասած, մինչև հիմա մեր բախտը մշակույթի նախարարության հարցում չի բերել։

Տեսնենք, թե այս գործերն ինչ ընթացք կունենան։ Վերջին շրջանում մենք վարժվել ենք անակնկալների, բայց սա պետական կարևորության գործ է, և ցանկալի կլիներ, որպեսզի անակնկալները հաճելի լինեին։

Եվս մի բան. չափազանց կարևոր է ճիշտ ընտրված, կոմպետենտ և պրոֆեսիոնալ ղեկավար կազմը, որպեսզի չստացվի այնպես, ինչպես միշտ։

Լրահոս
0