00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

© Sputnik / Asatur YesayantsНачальник Полиции Армении Владимир Гаспарян
Начальник Полиции Армении Владимир Гаспарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գագիկ Ծառուկյանի բարեգործական ավտոբուսների գործի քննության արդյունքում նախկին ոստիկանապետի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր են բացահայտվել։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Աբովյան– Երևան– Աբովյան երթուղին սպասարկող «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանի` Գագիկ Ծառուկյանի դեմ ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նոր փաստեր են ի հայտ եկել, որոնց հիմքով հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ։

Прицеп City Trailer на улице Амиряна - Sputnik Արմենիա
Պաշտոնեական լիազորությունները չարաշահել են, հավանություն տվել շեղումներով արված շինությանը

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, քննությամբ ձեռք են բերել տվյալներ, որ ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ ոստիկանության նախկին պետը խոստացել է միջամտել և օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե նա ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Այդ նպատակով նաև Արթուր Հարությունյանին ներկայացրել է Աբովյանի տարածաշրջանը սպասարկող ոստիկանության պաշտոնատար անձանց և ՀՀԿ տարածքային մարմնի ղեկավարին՝ միասին աշխատելու համար։ Բացի այդ, իր ենթականերին հրահանգել է չխոչընդոտել նրա ձեռնարկատիրական գործունեությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում։ Միաժամանակ նաև ոստիկաններին հրահանգել է խոչընդոտներ ստեղծել Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսների համար:

Նկատի ունենալով, որ քրեական գործով պարզված հանգամանքները պարունակում են պաշտոնեական դիրքը և ծառայողական պարտականությունները չարաշահելու հատկանիշներ` ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Բացահայտվել են պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ. յուրացվել է ավելի քան 8.000.000 դրամ - Sputnik Արմենիա
Բացահայտվել են պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ. յուրացվել է ավելի քան 8 մլն

Հիշեցնենք` «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանին պատկանող «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները 2008-09թթ–ից իրականացրել են կանոնավոր փոխադրումներ՝ Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով:

2012-2016 թթ. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նույն երթուղիներով իրականացրել է անվճար ուղևորափոխադրումներ, որոնց հետևանքով, ըստ սեփականատիրոջ, իր «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊԸ–ները կրել են մեծ ֆինանսական կորուստներ:

Արթուր Հարությունյանը Ծառուկյանին մեղադրում է իր ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտելու մեջ` նշելով, որ հակամրցակցային գործունեության հետևանքով 2015թ–ին իր ընկերությունները ճանաչվել են սնանկ և ձեռք են բերվել Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ի կողմից, որն էլ այսօր նույն երթուղիներով իրականացնում է վճարովի կանոնավոր փոխադրումներ:

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանը 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ, պաշտոնից ազատվել է 2018 թ. մայիսի 10-ին։

Լրահոս
0