ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում «Տոտենհեմի» նոր՝ 62 հազար տեղանոց մարզադաշտի ներսի հատվածն է: Մարզասերներին հնարավորություն է տրվել այցելել մարզադաշտ և ուսումնասիրել արդեն կահավորված հատվածները:
Ինչպես տեղեկացնում է RT-ն, խաղադաշտի բացումը նախատեսված է 2019 թ.-ի փետրվարին:
— Marc Trainis (@MarcSpurs) December 16, 2018
Մարզադաշտը, ի լրումն մնացյալ տեխնիկական նորագույն լուծումների, կահավորված է լինելու Եվրոպայի ամենամեծ մատուցարան-սեղանով, որը գարեջրի սիրահարներին հնարավորություն է տալու ինքնուրույն լցնել բաժակները «կախարդական հեղուկով»:
#SpursNewStadium pic.twitter.com/z6yb8pMFWH
— Nicola (@nicolastarkey) December 16, 2018
Europe’s longest bar you say.. #COYS pic.twitter.com/Vlc6xRXruJ
— Marc Trainis (@MarcSpurs) December 16, 2018
Նոր մարզադաշտը վեր է խոյացել White Hart Lane մարզադաշտի տեղում, որը կառուցվել էր 1899 թվականին և կարող էր ընդունել մինչև 36.000 մարզասերների: Հին խաղադաշտը սկսեցին քանդել 2017 թ.-ի մայիսի 14-ին՝ «Տոտենհեմ»-«Մանչեստեր Յունայթեդ» խաղից անմիջապես հետո: Այդ ժամանակ ամեն մարզասեր կարող էր գնել մարզադաշտի իր աթոռը 50 ֆունտով և պահել որպես հիշատակ:
Համացանցում նաև կայք էր բացվել, որտեղ ուղիղ եթերում մարզասերները կարող էին դիտել նոր մարզադաշտի շինարարության աշխատանքը: