ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի լուսանկարներով օրացույցը Ճապոնիայում մեծ իրարանցում է առաջացրել։
Japan Today–ը հայտնում է, որ 66–ամյա նախագահի լուսանկարներով օրացույցները ծագող արևի երկրում մի քանի օրում վերջացել են։ Ընդ որում` Պուտինի նկարով օրացույցները ռեկորդ են սահմանել` առաջ անցնելով ճապոնացի ամենահայտնի աստղերի լուսանկարներով օրացույցներին։
2019 Putin calendar anyone? 😳
— Dan Walker (@mrdanwalker) 1 июля 2018 г.
Sunbathing ✅
With an umbrella ✅
In a bath ✅
With binoculars ✅
Playing ice hockey ✅
Scuba diving ✅
With dogs in the snow ✅
It’s all there... 12 months a year pic.twitter.com/emPLNRD7j7
Պուտինը Ճապոնիայում տարեց տնային տնտեսուհիների կուռքն է։ Նրան սիրում են կանայք, որոնք ամուսինների մեջ փնտրում են կայունություն ու արիություն։ Նույնիսկ Ռուսաստանի նախագահի երկրպագուների ակումբ կա, որը կազմված է հիմնականում 40–ից 80 տարեկան կանանցից։
Ռուսաստանի առաջնորդի «անձի պաշտամունքը» նոր բարձունքների է հասնում, ու գնալով ավելի շատ ճապոնացիներ են սկսում հետաքրքրվել նրա առօրյա կյանքի մանրամասներով։ Պուտինն ավելի հաճախ է սկսում հայտնվել հայտնի մանգաների (ճապոնական կոմիքս) ու անիմեների (նկարած ֆիլմեր) սյուժետներում։
Putin calendar sales surpassing those of Japanese stars in Japan https://t.co/ojj556BDIq pic.twitter.com/yiBsAmTtdW
— Japan Today News (@JapanToday) 16 декабря 2018 г.
Պետք է նշել, որ նախորդ տարի էլ Ռուսաստանի նախագահի լուսանկարներով օրացույցները շատ լավ էին վաճառվում, սակայն զիջում էին ճապոնացի աստղերի լուսանկարներով օրացույցների վաճառքին։