00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Սարգսյանի այցը Վրաստան. ի՞նչ մեսիջ Երևանը հասցրեց Թբիլիսի

© Photo / official site of the President of RAВстреча президента Армении Армена Саркисяна и премьер-министра Грузии Мамуки Бахтадзе (17 декабря 2018). Тбилиси
Встреча президента Армении Армена Саркисяна и премьер-министра Грузии Мамуки Бахтадзе (17 декабря 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու երդմնակալության արարողությանը հայկական պատվիրակությունը ներկայացված էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մակարդակով։ Փորձագետները մեկնաբանել են այդ փաստը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցը։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի հետ համագործակցությունը Հայաստանի նոր իշխանությունների արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է։ Հենց դա է դարձել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Թբիլիսի այցի գլխավոր մեսիջը։

Встреча президента Армении Армена Саркисяна и премьер-министра Грузии Мамуки Бахтадзе (17 декабря 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Սարգսյանն ու Բախտաձեն հանդիպել են Թբիլիսիում. ինչի՞ մասին են պայմանավորվել նրանք

Սարգսյանը Վրաստան է ժամանել կիրակի` դեկտեմբերի 16-ին։ Նույն օրը նա մասնակցել է Վրաստանի 5-րդ նախագահ` Սալոմե Զուրաբիշվիլու երդման արարողությանը։ Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ոչ պակաս կարևոր միջոցառում. Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և ՀՀ նախագահի հանդիպումը։

Ի դեպ, երդման արարողությանը Հայաստանը միակ երկիրն էր, որը ներկայացված էր նման բարձր մակարդակով։ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ հայկական կողմից սա կարևոր ուղերձ էր՝ հասցեագրված Վրաստանի իշխանություններին։

«Հատկանշական է, որ Վրաստանի համար բարեկամական երկրներից միայն Հայաստանն է ներկայացել նման մակարդակով», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Նրա կարծիքով` այս հանգամանքը ցույց է տալիս, թե  Վրաստանի հետ հարաբերություններն ինչ տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Ե՛վ նախագահ Սարգսյանը, և՛ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտադիր են խորացնել Թբիլիսիի հետ բարիդրացիական հարաբերությունները, համոզված է փորձագետը։

Праворульные машины в транзитной зоне на армяно-грузинской границе - Sputnik Արմենիա
Ջավախքի հայերը փակուղու մեջ են և չեն կարող Հայաստանից վերադառնալ Վրաստան

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Սարգսյան-Բախտաձե հանդիպման ընթացքում կրկին քննարկվել է միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ անցկացնելու հարցը։ Մելիքյանի կանխատեսումների համաձայն, հանձնաժողովն իր աշխատանքը կսկսի 2019 թվականի սկզբին։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում քաղաքական գիտությունների դոկտոր Վախթանգ Մաիսայան իր հերթին, մեկնաբանելով Սարգսյանի այցը, նշեց, որ երկու պետությունների իշխանությունները առանձնակի կարևորություն են տալիս երկկողմ հարաբերություններին։ Հայաստանը Վրաստանի հարևաններից մեկն է, հետևաբար, ըստ Մաիսայայի, նրա կայունությունը, ինչպես նաև սերտ համագործակցությունը չափազանց կարևոր են պաշտոնական Թբիլիսիի համար։

«Երևանի այդ ժեստը (Սարգսյանի ներկայությունը Զուրաբիշվիլու երդմանը – խմբ.) կարևոր է երկկողմ հարաբերությունների համար, այն նշանակում է, որ Վրաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերներ են», – կարծում է Մաիսայան։

Այստեղ պետք է հիշեցնել, որ 2005 թվականին ընդունված «Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում» նշվում է, որ Վրաստանը ձգտում է խորացնել գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ փոխադարձ շահերի ոլորտում համագործակցության հիման վրա, իսկ տարածաշրջանում խոշոր տնտեսական նախագծեր իրականացնելը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը։ Ընդ որում` Հայաստանին սերտ գործընկերոջ կարգավիճակ է տրվում, իսկ Ադրբեջանին` ռազմավարական։ Հայաստանի կարգավիճակն այդ ժամանակվանից թղթի վրա չի փոխվել։

Агитационный баннер кандидата в президенты Грузии Саломе Зурабишвили на автобусной остановке в Тбилиси - Sputnik Արմենիա
Վրաստանը կատարեց իր ընտրությունը. ինչո՞ւ է Զուրաբիշվիլու հաղթանակը կարևոր Հայաստանի համար

Միջկառավարական հանձնաժողովի ապագա աշխատանքի մասին խոսելիս, փորձագետը նշեց, որ երկու երկրների ներկայացուցիչների կանոնավոր հանդիպումները և արդիական հարցերի քննարկումը թույլ կտա բարձրացնել Վրաստանի և Հայաստանի գործընկերության մակարդակը տնտեսության և առևտրի ոլորտներում։

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ վրացական պատվիրակության առաջին պաշտոնական այցը Երևան տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին։ Այն ժամանակ Բախտաձեն Փաշինյանին գրավիչ առաջարկ էր արել մինչև 1 մլրդ դոլար ապրանքաշրջանառությունը բարձրացնելու մասին։ Դա ամբիցիոզ առաջարկ էր, եթե հաշվի առնենք, որ 2017 թվականին Հայաստանի և Վրաստանի ապրանքաշրջանառությունը 489  մլն դոլար էր կազմել, 2018 թվականի հունվար–մարտ ամիսներին` 35,2 մլն դոլար։

Ավելի վաղ` մայիսի 30-ին Փաշինյանն էր առաջին պաշտոնական այցով Թբիլիսի այցելել։

Լրահոս
0