00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է փոշմանել Լիլիթ Մակունցը. պատկերասրահի մութ գաղտնիքն ու սնկերով պատված կտավները

© Sputnik / Asatur YesayantsЛилит Макунц
Лилит Макунц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը փոշմանել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո պատկերասրահին է վերադարձրել իր աշխատասենյակի կտավները։ Այն ժամանակ նա դեռ չգիտեր ամբողջ ճշմարտությունը։

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի աշխատասենյակի պատերն արդեն ավելի քան կես տարի է` դատարկ են։ Հունիսին նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Մակունցը հավաքել էր նախարարությունում եղած բոլոր գեղարվեստական կտավներն ու վերադարձրել Ազգային պատկերասրահին։

Арман Цатурян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ծատուրյան. «Ես բոլոր նախարարներին հորդորել եմ վերադարձնել Ազգային պատկերասրահի նկարները»

Բանն այն է, որ նորանշանակ նախարարը պատկերասրահի տնօրենից գրություն էր ստացել այն մասին, որ պայմանագրով ժամանակավորապես վերցրած նկարները պետական մարմինները պայմանագրի ժամկետի ավարտից հետո չեն վերադարձնում։

Մակունցը ոչ միայն առաջինն էր քայլ արել, այլև նախարար գործընկերներին էր կոչ արել հետևել իր օրինակին, ինչը շատերն արել էին։

6 ամիս անց մշակույթի նախարարի պաշտոնակատարը ոչ միայն այլևս չի հետաքրքրվում, թե որքանով է իրականացվել նկարների վերադարձը, այլև փոշմանել է, որ ժամանակին նման գործ է ձեռնարկել։

«Ինչ–որ պահից սկսած մենք հասկացանք, որ որոշակի խնդիր կա, մասնավորապես` նկարները ֆոնդերում պահելու հետ կապված։ Երբ ուսումնասիրեցինք այն պայմանները` կիսախոնավ, որտեղ դրանք պահվում են, տեսանք, որ նկարներ կան, որոնք նույնիսկ սնկերով են պատված։ Այդ պայմաններում ֆոնդերում պահելու փոխարեն, իհարկե, ցանկալի է, որ դրանք լինեն ավելի բաց միջավայրում»,– ասաց նախարարի պաշտոնակատարը։

Ուստի որոշվել է, որ նկարներն ավելի ապահով կլինեն գերատեսչություններում, քան պատկերասրահի ֆոնդերում։

«Բայց, իհարկե, ցանկալի է, որ նկարները պահպանելու ընթացակարգը պահպանվի, որպեսզի մենք իմանանք, թե դրանք որտեղ են տեղակայված և ինչ ժամկետով»,–ասաց Մակունցը։

Ինչ վերաբերում է նախկինում տեղափոխված կտավներին ու դրանց շուրջ ժամանակին բարձրացած աղմուկին, Մակունցը հայտնեց, որ տեղյակ չէ, թե ընդհանուր առմամբ քանի նկար է վերադարձել պատկերասրահ և կա՞ն արդյոք չվերադարձվածներ։

Национальная галерея Армении - Sputnik Արմենիա
Հետ տվեք մեր նկարները. ու՞ր են ազգային պատկերասրահի հարյուրավոր արժեքները

«Քանի որ տնօրենն է դրա նկատմամբ վերահսկողություն սահմանում, ինձ որևէ բողոք այլևս նա չի ներկայացրել»,– ասաց նախարարի պաշտոնակատարը` հույս հայտնելով, որ բոլոր նկարները վերադարձվել են, կնքվել են նոր պայմանագրեր։

Թե հունիսից հետո քանի նկար է վերադարձել պահոցներ, Ազգային պատկերասրահից ևս հրաժարվեցին հայտնել։

2 շաբաթ շարունակ պատկերասրահի տնօրինությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան նույն պատճառաբանությունն էր բերում` «խիստ զբաղված ենք»։

Մինչ պատկերասրահի ֆոնդերում բորբոսնող կամ պաշտոնյաների աշխատասենյակների պատերը զարդարող ազգային արժեքների թիվը խիստ գաղտնի է պահվում, մշակույթի նախարարությունում դրանք փրկելու ծրագրեր են մշակում։

Լիլիթ Մակունցի խոսքով` նախարարությունում ծրագրում են ջերմամեկուսացման ու օդի անհրաժեշտ խոնավություն ապահովող համակարգեր ներդնել պատկերասրահում։

«Արժեքն, իհարկե, շատ մեծ է, բայց հույս ունեմ, որ մյուս տարի նաև ներդրողներ ներգրավելու շնորհիվ կկարողանանք այն ներդնել ու պատշաճ կերպով պահպանել նկարները, քանի որ սովորական օդափոխիչ համակարգը չի ապահովում նկարների պատշաճ պայմանները»,– ասաց նա։

Օդափոխության նոր համակարգը պետք է ընդգրկի պատկերասրահի ամբողջ տարածքը` նույն պայմաններն ապահովելով շենքի բոլոր հատվածներում, դրանով էլ պայմանավորված է թանկ լինելը։ Իսկ թե որքան այն արժե, առայժմ չի հրապարակում։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Հուսանք` նկարը հետո հետ կգա». Փաշինյանը կատակեց, Մակունցը խոսեց «ամենաթանկ» ծրագրի մասին

Պատկերասրահում պահվող արժեքներին վերաբերող մեկ այլ մտադրության մասին էլ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այս շաբաթ հայտարարեց ՀՀ կառավարության նիստում։ Ազգային պատկերասրահի կտավները նախատեսվում է տանել դպրոցներ` աշակերտներին ազգային մշակույթի արժեքները ներկայացնելու համար։

Հայաստանի ազգային պատկերասրահում է պահվում Հովհաննես Այվազովսկու` հայրենի Թեոդոսիա քաղաքի թանգարանից հետո ամենամեծ հավաքածուն։ Այստեղ են պահվում նաև Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի, Մինաս Ավետիսյանի և այլ ժամանակակից դասականների կտավներ։

Պատկերասրահում նաև ռուսական արվեստի հարուստ հավաքածու կա` Օրեստ Կիպրենսկի, Կառլ Բրյուլով, Իլյա Ռեպին, Վասիլի Սուրիկով, Վալենտին Սերով։

Ներկայացված է նաև եվրոպական նկարչական արվեստը (հիմնականում XVII-XIX դարերի)։

Լրահոս
0