ԵՐԵՎԱՆի 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում դեկտեմբերի 16-17-ը և 19-20-ը տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։ Դեկտեմբերի 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը արևելյան շրջաններում նույնքան կնվազի»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում դեկտեմբերի 16-17-ը և 19-20-ը առանց տեղումների եղանակ կլինի, 18-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ անձրև:
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +4–ից +6, գիշերային ժամերին` -1-ից +1 աստիճանի սահմանում։