00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանապահ զորքից միայն անունը կմնա. հայ գեներալը` Ադրբեջանի նոր պահուստի մասին

© Photo : official site of the MoD of RAУчения армянских артиллеристов
Учения армянских артиллеристов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ԱԱԾ սահմանային զորքերի նախկին հրամանատարը կարծում է, որ գործնականում Ադրբեջանը Հայաստանի սահմանին ԶՈՒ ստորաբաժանումները չի փոխարինի սահմանապահներով, դրանք միայն խոսքեր են։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի –Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանն իր համար կարևոր ռազմավարական ուղղության` Հայաստանի սահմանի պաշտպանությունը չի թուլացնի, Sputnik Արմենիային ասաց  Հայաստանի ԱԱԾ սահմանային զորքերի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանը` մեկնաբանելով Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատարի հայտարարությունը։

Հիշեցնենք` Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը հայտարարել էր, որ երկիրը Հայաստանի հետ սահմանին (Ղազախի և Աղստևի հատվածում) ԶՈՒ ստորաբաժանումների մի մասը կփոխարինի սահմանապահ զորքերով։ Նման որոշումը նա բացատրել է բարձր մարտական պատրաստվածությամբ, ինչպես նաև նոր «պահուստային զորամասեր» ստեղծելու անհրաժեշտությամբ։

Широкомасштабные военные учения Азербайджанских ВС  - Sputnik Արմենիա
Հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներում զինված ուժերին կփոխարինեն սահմանապահները

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանային այն հատվածը, որը խորհրդային ժամանակաշրջանից անփոփոխ է մնացել, երկու կողմերից սահմանապահ զորքերին փոխանցելու գաղափարը քննարկել եմ դեռևս 1996 թվականին ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նախկին նախագահ, Ռուսաստանի բանակի գեներալ Անդրեյ Նիկոլաևի հետ։ Նպատակն էր երկու երկրների պետությունների ղեկավարներին առաջարկել ուսումնասիրել դա որպես 90-ականների սկզբին սահմանը չխախտած հատվածներում լարվածությունը թուլացնելու տարբերակ», – ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով` այս տարբերակը վատը չէր, հատկապես հաշվի առնելով այն, որ սահմանապահ զորքերի հիմնական նշանակությունը սահմանը պաշտպանելն է, այլ ոչ թե հարձակողական գործողություններ իրականացնելը։ Եթե որոշումն ընդունվեր երկկողմանի, նախապես պայմանավորվելով ժամկետների մասին, այն հնարավոր կլիներ գնահատել որպես խաղաղության պահպանմանն ուղղված քայլ։

«Դա թույլ կտար բացառել այն ամենը, ինչ տեղի է ունեցել սահմանին այս տարիների ընթացքում։ Համոզված եմ` օգուտն ավելի մեծ կլիներ։ Այս դեպքում, ես չգիտեմ Ադրբեջանի մտադրությունների մասին։ Նախևառաջ, այն պատճառով, որ միակողմանի կարգով սահմանապահ զորքերով սահմանի պաշտպանության անցում չի լինում, և ես անձամբ դա բացառում եմ», – նշեց Ստեփանյանը։

Пресс-конференция и.о. премьер-министра Никола Пашиняна международным СМИ (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ղարաբաղյան հակամարտության մեր դիրքորոշումը

Նրա խոսքով` դժվար է պատկերացնել բանակ` մի կողմից և սահմանապահ զորքեր` մյուս։ Նշանակում է, որ այնտեղ սահմանապահ զորքերից միայն անունն է լինելու, իսկ իրականում նույն ադրբեջանական բանակն է լինելու, նույն դիրքերում։

Նա համոզված է, որ Ադրբեջանը, սովորական սահմանապահ զորքեր տեղադրելով, չի թուլացնի նման կարևոր ռազմավարական ուղղության պաշտպանությունը։ Գուլիևը նշում է միայն Հայաստանի հյուսիս–արևմուտքին սահմանակից երկու շրջանների սահմանները։ Իսկ ինչո՞ւ չի խոսվում Նախիջևանի հետ սահմանի մասին։

Նման պայմաններում հայկական կողմը իրավունք չունի դրական միտում տեսնելու։ Առավել ևս, որ հաղորդագրության մեջ ասվում է. «Ադրբեջանն այդ ճանապարհով մտադիր է նոր պահուստներ ձևավորել»։

«Չեմ բացառում, որ սա մեծ քաղաքականության մի «խաղ» է, և այդ ամենի հետևում ինչ–որ վատ բան կարող է թաքնված լինել», – նշեց Ստեփանյանը։

Բացի Ղազախի և Աղստևի հատվածից, Հայաստանի հետ սահմանակից են նաև Ադրբեջանի Թովուզի, Գեդաբեյի և Դաշքեսանի շրջանները։

Լրահոս
0