00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսահայ ալպինիստը գիտի` ինչպես համոզել Էրդողանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция, посвященная Международному дню альпинизма. Ара Хачадурян
Пресс-конференция, посвященная Международному дню альпинизма. Ара Хачадурян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսահայ ալպինիստ Արա Խաչադուրյանը կրկին որոշել է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա հույս ունի, որ երրորդ փորձը հաջողությամբ կպսակվի, և թուրք առաջնորդը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

«Աստված երրորդություն է սիրում»։ Նման արտահայտությամբ ֆրանսահայ ալպինիստ Արա Խաչադուրյանը կրկին մտադիր է փորձել հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով նրան նամակ փոխանցելու համար։

Խաչադուրյանը համոզված է, որ նամակի բովանդակությունն ու այն ճանապարհը, որը նա ստիպված է անցնել, պետք է հուզեն Թուրքիայի առաջնորդի սիրտը։ Այս մասին նա պատմել է Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Пресс-конференция, посвященная Международному дню альпинизма. Ара Хачадурян - Sputnik Արմենիա
Արա Խաչադուրյան. Էվերեստը նվաճել եմ գրազով

Խաչադուրյանն արդեն երկու անգամ փորձել է Էրդողանին փոխանցել իր նամակը, որում նա կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Առաջինը 2016 թվականի մայիսի 22-ին էր, երբ ալպինիստը նվաճեց Էվերեստը։ Վերելքը նա նվիրել էր աշխարհի բոլոր հայերին։ Այն ժամանակ նա իր առաջին նամակը գրեց Էրդողանին լեռան գագաթից։ Նամակում ալպինիստը կոչ էր արել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած դեպքերը ցեղասպանություն անվանել։

«Այն ժամանակ ինձ չհաջողվեց փոխանցել նամակը Էրդողանին։ Կյանքումս առաջին անգամ էի ձեռքով նամակ գրում», – ասաց Խաչադուրյանը։

Երկրորդ փորձը ևս հաջողությամբ չպսակվեց։ Խաչադուրյանը որոշել էր վազելով Մարսելից Երևան հասնել, իսկ ճանապարհին Թուրքիա մտնել և նամակը փոխանցել Թուրքիայի նախագահին։ Սակայն Թուրքիայում անցկացվող ընտրությունների պատճառով Էրդողանին հանդիպել այդպես էլ չհաջողվեց։ Խաչադուրյանը հուսով է, որ երրորդ անգամ նրան կհաջողվի ավարտել առաքելությունը, սակայն նամակի բովանդակությունը նա մտադիր է մի փոքր շտկել։

© Sputnik / Aram NersesyanԱրա Խաչադուրյանը Երևանում
Ֆրանսահայ ալպինիստը գիտի` ինչպես համոզել Էրդողանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը - Sputnik Արմենիա
Արա Խաչադուրյանը Երևանում

Մասնավորապես, ալպինիստը մտադիր է նկարագրել իր անցած ամբողջ ճանապարհը` Էրդողանին իր միտքը հասցնելու համար։

Խաչադուրյանը մտադիր է Թուրքիա այցելել Մարսելից Բեյրութ գնալիս։ Այդ ճանապարհը նա ուզում է անցնել նավով, ձեռքով թիավարելով և առանց առագաստի։

«Հույս ունեմ, որ դա նրան կհուզի, և նա վերջապես կճանաչի 1915 թվականին կատարվածը և այն ճիշտ բառով կկոչի` ցեղասպանություն», – ասաց Խաչադուրյանը։

Նա մանրակրկիտ ծրագրել է նոր երթուղին։ Մարսելից Բեյրութ ճանապարհին կանգառ կկատարի Թուրքիայում, Իտալիայում, Հունաստանում, Սիրիայում։ Մեկնարկը կտրվի 2019 թվականի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։

Армянин из Марселя Ара Хачадурян в Гюмри - Sputnik Արմենիա
Էվերեստն ու Արարատը նվաճած հայ լեռնագնաց Արա Խաչադուրյանը նամակ է գրել Էրդողանին

Հայ էնտուզիաստին ամբողջ ճանապարհի ընթացքում կուղեկցի մի նավ, որի վրա փոթորկի ժամանակ նա հանգրվան կգտնի։ Հիմա Խաչադուրյանը ակտիվորեն մարզվում է, օրը սկսում է առավոտյան ժամը 5-ից։ Ժամը 6-7–ը նա վազում է, 7-8-ը` հեծանիվ վարում, 8-9–ը` լողում։ Հանգստյան օրերին մարզվում է օրական մինչև 6 ժամ։

«Յուրաքանչյուր նպատակի համար իմ ուրույն մարզումն ունեմ, պետք է կոնկրետ մկանների խումբ զարգացնեմ։ Էվերեստ բարձրանալուց առաջ աստիճան էի շատ բարձրանում` ընտելանալու համար», – ասաց Խաչադուրյանը։

Խաչատուրյանի նախնիները Արևմտյան Հայաստանից Ցեղասպանության ժամանակ գաղթել են Լիբանան։ Արան, ինչպես և իր ծնողները, ծնվել է Բեյրութում։ Ավելի ուշ նա տեղափոխվել է հորեղբոր մոտ` Ֆրանսիա, որտեղ էլ ապրում է վերջին 35 տարին։ Այսօր նա երազում է Հայաստանում մշտական բնակություն հաստատելու և ամբողջ աշխարհով մեկ շրջագայելու մասին, նաև մյուսներին իր օրինակով վարակելու համար։

Վերջին  անգամ Խաչադուրյանը Հայաստանում է եղել այս տարվա դեկտեմբերին Ամանորի տոնավաճառի բացման ժամանակ։

Լրահոս
0