00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ականավոր թիֆլիսահայերի տունը քանդվում է մարդկանց աչքերի առաջ. լուսանկարներ

© Sputnik / Ekaterina MikaridzeТбилисский дом Иосифа Орбели
Тбилисский дом Иосифа Орбели - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող պատմական առանձնատանն ապրել են Օրբելի տոհմի ականավոր ներկայացուցիչները։ Sputnik Գրուզիայի սյունակագիր Եկատերինա Միկարիձեն եղել է այդ տանը։

Եկատերինա Միկարիձե

Եկատերինա Միկարիձեն պատմում է հին Թիֆլիսի քանդվող տներից մեկի մասին, որտեղ ժամանակին հայեր են ապրել։

Տունը պատահաբար գտա։ Մտամոլոր քայլում էի` խորհելով կյանքի իմաստի մասին։ Փորձում էի գտնել հավերժական հարցերի պատասխանները։ Դե, հասկանալի է` աշուն է, թախիծ։ Հանկարծ հայացքս սևեռվեց մի դռան վրա։

© Sputnik / Ekaterina MikaridzeՏան շքամուտքը
Ականավոր թիֆլիսահայերի տունը քանդվում է մարդկանց աչքերի առաջ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Տան շքամուտքը

Սովորական դուռ էր, միայն թե դռնախորշերի ճաղերի նախշերը կարծես բարդ ստորադասական նախադասություն լինեին։ Փորձեցի հասկանալ, թե զարդանախշերից որն է գլխավորը, որը` երկրորդականը։ Օրինակ` մետաղական գիծը, որը ճկված էր քորոցի տեսքով։ Ի՞նչ կարող էր նշանակել։ Գուցե ամենևին էլ քորոց չէր, այլ պարզապես իմ երևակայության պտուղը։

© Sputnik / Ekaterina MikaridzeՃաղավանդակների նախշերը
Ականավոր թիֆլիսահայերի տունը քանդվում է մարդկանց աչքերի առաջ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Ճաղավանդակների նախշերը

Ի՞նչ գործ ունի քորոցը, եթե բժիշկն է այս տունը կառուցել։ Եթե ինչ–որ բան ուզեր պատկերել, ապա հաստատ նշտար կլիներ կամ բժշկական մեկ այլ գործիք։ Պատմաբաններից մեկն ինձ պատմեց, որ Բեբուտովսկայա 56 փողոցում (այդպես է հնում կոչվել Ասատիանի փողոցը), բժիշկ ամուսիններ են ապրել` գինեկոլոգ Մինաս Մկրտչյանն ու նրա մանկաբույժ կինը։ Տանը մասնավոր կլինիկա է գործել։ Մկրտչյանը տունը կառուցել է նախանցյալ դարի վերջին։

© Sputnik / Ekaterina MikaridzeՀասցեի ցուցանակը
Ականավոր թիֆլիսահայերի տունը քանդվում է մարդկանց աչքերի առաջ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Հասցեի ցուցանակը

Երբ երջանկությունն աստիճանից է կախված

Այս տան գլխավոր սենյակը թույլ է լուսավորված։ Սենյակում ընդամենը մի լամպ է վառվում, և նույնիսկ ցերեկային ժամերին պատերին ասես մթնշաղ կպած լինի։

© Sputnik / Ekaterina MikaridzeՏունը, որտեղ ապրել են Օրբելիները
Ականավոր թիֆլիսահայերի տունը քանդվում է մարդկանց աչքերի առաջ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Տունը, որտեղ ապրել են Օրբելիները

Պատերն ու առաստաղը վաղուց հիմնանորոգման կարիք ունեն։ Երևում է, որ ժամանակին դրանք շատ շքեղ են եղել։

Առաստաղի պաստառները մաշված տեսք ունեն, բայց կան, ինչը չի կարելի ասել պատերի մասին։ Տան բնակիչներն ասում են, որ պատերն էլ են ժամանակին թղթե հանդերձանք ունեցել, բայց խորհրդային ժամանակաշրջանի «դիզայներները» գեղարվեստական ճոխությունը փոխարինել են պրոլետարական ներկերով։

© Sputnik / Ekaterina MikaridzeՏան պատերը
Ականավոր թիֆլիսահայերի տունը քանդվում է մարդկանց աչքերի առաջ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Տան պատերը

Դժվար չէ ենթադրել, որ տանտերերը ցարական իշխանության տապալումից հետո հեռացել են տնից, և այն վերածվել է կոմունալ բնակարանի։ Մի շարք սերունդներ են այստեղ մեծացել։ Մզիան այս տան հին բնակիչներից է։ Ասում է, որ սկզբում տունն ամենևին էլ Մկրտչյաններին չի պատկանել, այլ վրացի ազնվական Պապունա Ծերեթելուն։ Հետո ավելացնում է.

– Ի՞նչ տարբերություն` ով է կառուցել, կարևորը, որ հիմա փլվում է, ու մենք մի օր մնալու ենք ավերակների տակ։ Այս տանն ապրել է գրող Լևան Գոտուան, այստեղ ցուցանակ է եղել, բայց, չգիտես ինչու, հանել են կամ գողացել, չգիտեմ։ Մեկ այլ գրող էլ էր ապրում` Բորիս Չխեիձեն։

– Տարիքով փոքր չեմ, – ասում է նա, – 75 տարեկան եմ։ Ես քաղխորհուրդ էի վազում, խնդրում էի` վերականգնեն Լևան Գոտուայի հուշատախտակը, բայց ապարդյուն։ Մի հարևան ունենք, ասում էր` չեք ալարում, պահանջում ու վազվզում եք դրա համար։ Ես նրան ասում էի` ալարում եմ, բայց սիրտս ցավում է, ճշմարտությունն եմ ուզում։ Պատգամավորի մոտ էլ եմ գնացել, բողոքել եմ, որ տունը քանդվում է, ասել եմ` օգնեք։ Նախորդ իշխանության ժամանակ էլ էի գնում։

© Sputnik / Ekaterina MikaridzeԱստիճաններ
Ականավոր թիֆլիսահայերի տունը քանդվում է մարդկանց աչքերի առաջ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Աստիճաններ

Կնոջ խոսքով` պաշտոնյաներն ասել են, որ տունը նախատեսում են վերականգնել 2020 թվականին։

– Միայն թե տեսնեք` ինչ է կատարվում ներսում, – հառաչում է Մզիան։

Երկրորդ հարկ տանող աստիճանը կոտրվել է մի քանի տարի առաջ։ Բախտները բերել է` ոչ ոք չի տուժել։

Մեր զրույցի ընթացքում մի տղամարդ է բարձրանում աստիճաններով։ Հարևաններից է։

– Այստեղ 2 աստիճան չկա, փլվելու պահին ես հրաշքով ողջ մնացի, – ասում է նա։

– Դու լրագրողին ասա, որ երիտասարդ ես, ուժեղ և պատրաստ ես ընտանիք կազմել, բայց չես կարող աղջիկ բերել տուն, որովհետև վախենում ես, որ նա կքայլի այս աստիճաններով ու մի գեղեցիկ օր կթաղվի դրանց տակ, – խորհուրդ է տալիս ծանոթս։

– Այո, հենց այս անիծյալ աստիճանն է խանգարում ինձ նման սխրագործության դիմել, – ծիծաղում է տղան և թաքնվում երկրորդ հարկի մթության մեջ։

Տունը, որտեղ ապրել են Օրբելիները
Ականավոր թիֆլիսահայերի տունը քանդվում է մարդկանց աչքերի առաջ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Տունը, որտեղ ապրել են Օրբելիները

– Դիմում ենք թաղապետարան։ Որքան գիտեմ, հիմքը երբեք չի ամրացվում, թեև ես այստեղ եմ ծերացել։ Հասկանո՞ւմ եք` պետությունը կարող է սկսել ամրացման աշխատանքները, բայց օրենքի համաձայն` գումարի 10 տոկոսը բնակչությունը պետք է վճարի։ Յուրաքանչյուրը` մոտ 1200 լարի (445 դոլար)։ Իսկ այստեղ հիմնականում թոշակառուներ են ապրում։ Որտեղի՞ց մեզ այդքան գումար։

– Զբոսաշրջիկները մշտապես նկարահանում են մեր տունը։ Աստված իմ, ի՞նչն է նրանց այդքան դուրս գալիս այդ քանդվող տան մեջ, – հառաչում է երկրորդ հարևանուհին, որն ամբողջ ժամանակ լսում է մեր զրույցը և ավելացնում,– բայց այստեղ բնակվող գործիչների հուշատախտակներն ամեն դեպքում պետք է վերականգնել։

Տան մուտքի մոտ մի տախտակ, այնուամենայնիվ, մնացել է, որը չնկատել հնարավոր չէ։ Վրան գրված է` այս տանն ապրել է հայտնի ակադեմիկոսների` Օրբելիների ընտանիքը։ Գրված է և՛ հայերեն, և՛ ռուսերեն։

© Sputnik / Ekaterina MikaridzeՑուցանակ
Ականավոր թիֆլիսահայերի տունը քանդվում է մարդկանց աչքերի առաջ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Ցուցանակ
Լրահոս
0