Google–ի վարկանիշային աղյուսակում ամենապահանջված մարդկանց ցանկում են քաղաքական գործիչները, երգիչները, դերասաններն ու բլոգերները։ Պարզվեց` համաշխարհային հանրությանը հետաքրքրում են սեքս–սկանդալները, Մոխրոտիկների սիրո պատմությունները, ժամանակից շուտ ծնված երեխաներն ու քաղաքական գործիչները։
Sputnik Արմենիան ուսումնասիրել է 2018 թվականին տարածված թեմաները, և այն մարդկանց, ում համացանցում ամենից շատ են որոնել։ Հայտնի մարդկանց պահանջարկի պիկերը համընկնում էին նրանց կյանքի իրադարձությունների հետ։ Ֆոտոշարքում ներկայացնում ենք, թե ի՞նչ է տեղի ունեցել most wanted-ների հետ։

1/10
© AFP 2024 / SUZANNE CORDEIRO
Ամերիկյան հիփ–հոփ երգչուհի, հեռուատաաստղ Կարդի Բին ապրիլի 6–ին թողարկել է «Invasion of Privacy» դեբյուտային սկավառակը։ Դա խթանեց նրա պահանջարկի աճը համացանցում։

2/10
© AFP 2024 / TOBIAS SCHWARZ
Ամերիկյան պոռնոաստղ Սթեֆանի Քլիֆորդը, որը հայտնի է Սթորմի Դենիելս մականունով, այս տարվա մարտին ասաց, որ 2011 թվականին նրան սպառնում էին, ստիպում էին լռել Դոնալդ Թրամփի հետ սեռական կապի մասին։

Հուլիսին հայտնի դարձավ, որ Ջասթին Բիբերը նշանվել է Հեյլի Բոլդուինի հետ։ Ավելի վաղ զույգը բաժանվել էր, հավանաբար երգչի երկրպագուները որոշել էին պարզել` որքանով է այդ լուրը հավաստի։

ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ Բրետ Կավանան ցուցմունք է տվել ԱՄՆ կոնգրեսի սենատում սեպտեմբերի 27–ին սեռական բռնության ու ոտնձգությունների մեղադրանքով։ Դոնալդ Թրամփը նրա ելույթը հզոր էր անվանել, հավանաբար հենց այդ պատճառով դատավորի պահանջարկը մեծացավ։

5/10
© AFP 2024 / EVARISTO SA
Քաղաքական գործիչ Ժաիր Բալսոնարուն ավելի քան երկու ամիս է լարվածության մեջ է պահում բրազիլական հասարակությանը։ Միայն հոկտեմբերի վերջին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելուց հետո նրա անունը սկսեցին ավելի քիչ որոնել։

Քլոի Քարդաշյանը ապրիլի 12–ին աղջիկ է ունեցել։ Նրա վաղաժամկետ ծննդաբերությունն ու երեխայի հոր` Տրիստան Թոմփսոնի դավաճանության փաստերը շատերին էին անհանգստացնում։

7/10
© AP Photo / Phil McCarten
YouTube–ի ադմինիստրացիան օգոստոսին սահմանափակել է համագործակցությունը ամերիկյան հայտնի բլոգեր Լոգան Փոլի հետ «ինքնասպանների անտառում» տեսանյութի պատճառով, որտեղ կադրում հայտնվել էր ինքնասպանություն գործած մարդու մարմինը։ Սակայն համացանցի օգտատերերը շարունակում են նրա մասին տեղեկություն որոնել։

8/10
© AP Photo / Michael Perez
Ֆեյքային նորությունը նույնպես կարող է հանրահռչակել մարդուն։ Այսպես Սիլվեստեր Ստալոնեի մահվան մասին կեղծ լուրը համացանցի օգտատերերի մոտ մեծ արձագանք առաջացրեց։

9/10
© AFP 2024 / MIGUEL RIOPA
Ամերիկյան հայտնի երգչուհի ու դերասանուհի Դեմի Լևիտոն հուլիսին կյանքի ու մահվան եզրին էր հայտնվել թմրանյութերի չարաշահման պատճառով։ Բնականաբար, նրա վիճակը անհանգստացնում էր երկրպագուներին։

10/10
© AFP 2024 / OWEN HUMPHREYS
Մեծ Բրիտանիայի արքայազնի հարսանիքը կարելի է տարվա իրադարձություն համարել։ Այն մարդիկ, որ այնտեղ չեն եղել, ստիպված էին բավարարվել գեղեցկուհի հարսնացու Մեքան Մարքլի ու արքայազն Հարրիի հարսանեկան բազմաթիվ լուսանկարներով։