ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարը սիրված է, ինտելեկտուալ քիչ հաղորդումներից է եթերում, որը ստացված է։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունը և ավելացրել, որ գիտելիքի տարածման խրախուսումն իրենց քաղաքականության հիմնական նպատակներից է
«Երեկ կառավարության որոշմամբ՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի հաջորդ տարվա կազմակերպմանը տրամադրվել է 17 միլիոն դրամ: Ու հիմնական քննադատությունն այն էր, որ ես ժամանակին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի կազմակերպիչներին քննադատել եմ այն ռուսերենով անցկացնելու համար: Ուզում եմ տեղեկացնել, որ մինչև որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելը հանդիպել եմ Կարեն Քոչարյանի հետ (հաղորդավար – խմբ.), և նա հայտնել է, որ հաջորդ տարվանից հաղորդումը լինելու է բացառապես ՀԱՅԵՐԵՆ»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի XVI առաջնությունը նոյեմբերին անցկացվեց Հայաստանում։