00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախադեպ կդառնա՞․ Եվրոպական դատարանը սկսել է Լապշինի գործով հաղորդակցվել Բաքվի հետ

© Photo : provided by A.LapshinРоссийско-израильский блогер Александр Лапшин в Ереване
Российско-израильский блогер Александр Лапшин в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԻԵԴ-ը կապ է հաստատել Բաքվի հետ բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով։ Եթե Ադրբեջանն իր առարկությունները չներկայացնի կոնկրետ ժամկետում, ապա գործը կքննեն բացառապես հայցվորի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով սկսել է ադրբեջանական իշխանությունների հետ հաղորդակցություն հաստատելու ընթացակարգը։ Բլոգերն այդ մասին հայտնեց Sputnik Արմենիային։

Նա նշեց, որ չնայած ՄԻԵԴ–ի վրա ճնշում գործադրելու ադրբեջանական փորձերին՝ բողոքը քննարկման է դրվել 2018թ-ի գարնանը։ Երեկ հայտնի է դարձել, որ դատարանը մահափորձի մեղադրանքի վերաբերյալ ներկայացված եզրակացություններն ու ապացույցները բավարար է համարել Ադրբեջանի դեմ վարույթ հարուցելու համար։

Բաքվին երեք ամիս ժամանակ կտան իր առարկությունները ներկայացնելու համար։ Դրանից հետո դատարան կսկսի քննել գործը։

«Ինձ անկեղծորեն հետաքրքրում է, թե այդ պարոնները ինչ են առարկելու Իսրայելում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Նիդեռլանդներում միանգամից 4՝ իրարից անկախ դատաբժշկական հանձնաժողովներին, որոնք ընդունել են, որ Բաքվում ինձ հետ տեղի ունեցածը սպանության փորձ էր», - ասաց Լապշինը։

Եթե Ադրբեջանը ժամանակին չներկայացնի իր առարկությունները, ապա գործի քննությունը կընթանա բացառապես հայցվորի փաստաթղթերի հիման վրա (Իսրայելից, Ռուսաստանից և Նիդեռլանդներից ներկայացված դատաբժշկական եզրակացություններ)։

Армянская церковь в Монтевидео - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Լապշինը մեկնել է Ուրուգվայ և այնտեղ «փոքրիկ Հայաստան» գտել

Նրա կարծիքով` այդ գործը կարևոր է նաև մեկ այլ տեսանկյունից, որ ապագայում արտասահմանում քաղաքական ընդդիմադիրներին հետապնդելու ադրբեջանական փորձերն առավելագույն դժվարությունների բախվեն։ Բլոգերը վստահ է, որ իր հետ տեղի ունեցածը նախադեպ և հիմք կդառնա այլ անձանց արտահանձնումը մերժելու համար, քանի որ մահափորձի փաստերն արձանագրված կլինեն։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունը նախկինում կաշառել է Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ պաշտոնյաներին, Լապշինը կարծում է, որ այդ գործը գտնվում է մի շարք կառույցների դիտարկման տակ։

Հիշեցնենք, որ 2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

Լրահոս
0