ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Երևանում փրկարարներին հաջողվել է կանխել 25-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, այսօր` դեկտեմբերի 12-ին, ժամը 16:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի թիվ 14 շենքի 9-րդ հարկից անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կանխել են 1993 թ.–ին ծնված Վ. Ա.-ի ինքնասպանության փորձը: