00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենակ ենք տանգո պարում». Մնացականյանը հայ–թուրքական հարաբերությունների բարելավման մասին

© Sputnik / Asatur YesayantsМинистр иностранных дел Зограб Мнацаканян на церемонии выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн
Министр иностранных дел Зограб Мнацаканян на церемонии выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է թուրք լրագրողներին հարցերին և պարզաբանել, թե ինչու է Հայաստանը միայնակ «տանգո պարում»։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի –Sputnik. Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն Թուրքիայի կառավարությունը այդ գործընթացին աջակցություն չի ցուցաբերում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган на второй саммите лидера G20 (1 декабря 2018). Буэнос-Айрес - Sputnik Արմենիա
Թուրքական բանակը Սիրիայի քրդերի դեմ գործողություններ կսկսի. Էրդողան

Նա պատասխանել է թուրք լրագրողների մի քանի հարցերի. մասնավորապես, հարցրել են, թե որքանով են միմյանց հետ կապված հայ–թուրքական հարաբերությունների նորմալացումն ու Արցախի հիմնախնդրի լուծումը։

«Կարծում եմ, մենք բավական հստակ ենք արտահայտել մեր դիրքորոշումը և հետևողական ենք եղել այդ հարցում, մասնավորապես նրանում, որ մենք պատրաստ ենք առանց նախապայմանների նորմալացնել հարաբերությունները։ Սակայն այդ հարցում մենք նման ենք գործընկերոջ, որը միայնակ է տանգո պարում», – նշել է Մնացականյանը։

Նրա խոսքով` հայ–թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է առանձին ռակուրսում դիտարկել։ Դրանք այլ խնդիրների լուծման հետ կապելու փորձերը նախապայման են։

Միևնույն ժամանակ, եթե հարցը վերաբերում է մի կողմի նախապայմաններին, ապա մյուս կողմը ևս նախապայմաններ առաջ կքաշի, կարծում է նախարարի պաշտոնակատարը։

Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Պանթուրքի՞զմ, թե՞ Ադրբեջան. որտեղ է հայ–թուրքական սահմանի բանալին

«Հայ–թուրքական հարաբերություններն իրենց տրամաբանությունն ունեն, և պետք է դիտարկվեն համապատասխանաբար։  Սա է եղել այն փիլիսոփայությունը, որ ընկած է Ցյուրիխյան արձանագրություններում ներկայացված գործընթացի հիմքում։ Ես տեսել եմ ամեն տեսակի մեկնաբանություններ, բայց պետք է պարզ ասել։ Մենք կատարել ենք մեր քայլը։ Հայաստանը կատարել է իր քայլը», – ընդգծել է Մնացականյանը։

Նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է Ցյուրիխյան արձանագրությունները, դրանք ուղարկել խորհրդարան, ակնկալելով, որ մյուս կողմը կանի նույնը, սակայն մեր առջև նախապայմաններ են դրել, որոնց մասին փաստաթղթերում խոսք չի եղել։

«Հայկական կողմը բավական զգայուն և ցավոտ գործընթացի միջով է անցել, շատ ցավոտ գործընթացի, հսկայական քաղաքական ջանքեր գործադրելով, որպեսզի ճանապարհ հարթի դեպի Ցյուրիխյան արձանագրություններ։ Սակայն արդյունքում, որքան էլ տհաճ լինի այդ մասին խոսելը, արձանագրությունները փաստացի «պատուհանից դեն են նետվել»։ Լավ, եկեք ավելի դիվանագիտորեն արտահայտվենք։ Մյուս կողմի համապատասխան ընթացակարգերը չկատարելը լուրջ վնաս հասցրեց գործընթացին», – նշել է դիվանագետը։

Շփման Գիծ-Հայկ Գաբրիելյան (01.12.18) - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զորավարժությունները. Sputnik–ի հյուրը Հայկ Գաբրիելյանն է

Թուրք լրագրողներին նման պատասխանը, հավանաբար, չէր գոհացրել, և նրանք ճշգրտող հարց ուղղեցին կապված ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության հետ. նա 2018 թվականի մարտին հայտարարել էր Ցյուրիխյան արձանագրությունների անվավեր լինելու մասին։

«2009 թվականից մոտ տասը տարի է անցել։ Այդ փաստաթղթերը «մեր սեղանին» են եղել 9 տարիներ, անկախ այդ առիթով հայ հասարակության մեջ առկա բուռն բանավեճերի։ Մեկ այլ պահ ևս, որի մասին սխալ կարծիք չպետք է լինի, և որի հետ ես ժամանակ առ ժամանակ բախվում եմ թուրք հասարակության դիսկուրսում. դա այն է, որ «Հայաստանում լավ տղերքը Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ են ուզում, իսկ ահա վատ հայկական սփյուռքը արգելակում է գործընթացը»։ Այդ կապակցությամբ սխալ հետևություններ անել պետք չէ, Հայաստանում բնակվող հայերի մոտեցումը նորմալացման գործընթացի վերաբերյալ չի տարբերվում սփյուռքում բնակվող հայերի մոտեցումից», –կատակով նշել է Մնացականյանը։

Դիվանագետը խնդրել է ուշադրություն դարձնել նման հայտարարություններին, քանի որ հայ ժողովուրդը ավելին է, քան պարզապես Հայաստանում բնակվող հայերը։

«Եթե անցնեք Երևանի փողոցներով, մեծ թվով մարդկանց կհանդիպեք, որոնք իրենց մեջ կրում են Ցեղասպանության ցավը։ Ես ինքս Ցեղասպանությունը վերապրած ընտանիքի սերունդ եմ։ Պարզապես փորձում եմ հասցնել այդ խնդրի ողջ դժվարությունն ու խորությունը», –խոստովանել է նախարարի պաշտոնակատարը։

Նրա խոսքով` Հայաստանը չէ մեղավորը, որ Ցյուրիխյան արձանագրությունները դուրս են մնացել հայ–թուրքական քննարկումների օրակարգից։ 

Մնացականյանն ընդգծել է, որ թուրքական հռետորաբանությունն այդ հարցի վերաբերյալ  դրական տրամադրությունների ձևավորմանը չի նպաստել և նպաստում ո՛չ Հայաստանում, ո՛չ Թուրքիայում։

Լրահոս
0