00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրեթե Եվրոպայի պես. որքա՞ն կարժենա Ամանորի հանգիստը Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsЗажжение огней главной елки страны на Площади Республики
Зажжение огней главной елки страны на Площади Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի սկզբից արդեն մեզնից յուրաքանչյուրը սկսում է մտածել այն մասին, թե ինչպես հետաքրքիր և ոչ շատ թանկ անցկացնել Ամանորը: Թե ինչպես կարող են իրենց հանգիստն անցկացնել Հայաստանի քաղաքացիները, փորձել է պարզել Sputnik Արմենիայի թղթակիցը:

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Մի քանի ավանդական տարբերակ կա. դիմավորել Ամանորը ռեստորանում, տարբեր ուտեստներից ճկվող սեղանի շուրջ և երրորդ` հանգստի մեկնել արտերկիր կամ քաղաքից դուրս:

Рождественская мелодия  - Sputnik Արմենիա
«Զբոսանք սահնակով». Լերոյ Անդերսոնի անմահ ստեղծագործության նոր մեկնաբանությունը

Թվում է թե, ամենաբյուջետային տարբերակը պետք է վերջինը լինի, սակայն Հայաստանի պարագայում դա այդպես չէ, եթե իհարկե Ծաղկաձորում կամ Ջերմուկում ամառանոց չունեք: Այդ ուղղություններով տարբեր հանգստյան տներում և հյուրանոցներում զբոսաշրջային փաթեթների աստղաբաշխական ամանորյա գների մասին արդեն երկար տարիներ լեգենդներ են հյուսվում: Գործը հասել է նրան, որ հայերը գերադասում են հանգստանալ արտերկրում, քան հայրենիքի մարզերում:

Ինչպես պատմում է զբոսաշրջային գործակալություններից մեկի տնօրեն Սեդա Աղբալյանը, տոներին 5-օրյա ընտանեկան (2 մեծ և երեխաներ) հանգիստը Ծաղկաձորում կարժենա մոտ 1800 դոլար, այն էլ ամենամատչելի հյուրանոցներից մեկում:

© Sputnik / Asatur YesayantsԿեչառիսի վանական համալիրը Ծաղկաձորում
Գրեթե Եվրոպայի պես. որքա՞ն կարժենա Ամանորի հանգիստը Հայաստանում - Sputnik Արմենիա
Կեչառիսի վանական համալիրը Ծաղկաձորում

Գնի մեջ ներառված է Ամանորի գալա ընթրիքը և կեցության օրերի սնունդը: Ընդ որում` նույն կատեգորիայի հյուրանոցում նույնպիսի ընտանիքի համար հարևան Վրաստանում ամանորյա հանգիստը 100 հազար դրամով մատչելի կլինի: Գրեթե նույնքան կարժենք հանգիստը Եգիպտոսի բարձրակարգ հյուրանոցում: Եվրոպական ուղղություններն այս տարի Ամանորին այդքան էլ պահանջված չեն:

Туристы в Ереване - Sputnik Արմենիա
ԱՄՆ դեսպանատան տագնապալի հայտարարությունը. որտեղի՞ց ծայրահեղականներ անվտանգ ՀՀ–ում

«Եվրոպական երկրների հետ կապված մատչելի լինելուց բացի նաև վիզա ստանալու հետ կապված անհարմարություններ կան: Մարդիկ հոգնել են այդ երկարատև և երբեմն նույնիսկ վիրավորական գործընթացից», - նշեց նա:

Մեկ այլ տուրիստական գործակալության տնօրեն Նանե Սարգսյանը նշեց, որ հարմար տարբերակ կարելի է գտնել նույն Ծաղկաձորում, որտեղ 5-օրյա հանգիստը մեկ անձի համար տոներին մոտավորապես 150-170 հազար դրամ կկազմի:

© Sputnik / Asatur YesayantsՁմեռը Հայաստանում
Գրեթե Եվրոպայի պես. որքա՞ն կարժենա Ամանորի հանգիստը Հայաստանում - Sputnik Արմենիա
Ձմեռը Հայաստանում

Գները տարբերվում են կախված հաստատության մակարդակից: Գնի մեջ մտնում է դեկտեմբերի 31-ի գալա ընթրիքը և մյուս օրերի երկանգամյա սնունդը:

«Տոներից առաջ նույն հյուրանոցներում հանգիստն արժեր մոտ 15 հազար դրամ օրական, գրեթե կրկնակի էժան», - ասաց նա:

Սարգսյանը չբացառեց, որ թանկացումը կապված է մեծ պահանջարկի հետ:  Ամանորի տոներին զբոսաշրջիկներ են գալիս նաև Ռուսաստանից, Իրանից, եվրոպական երկրներից: Այս տարի գործակալության տնօրենը զբոսաշրջիկներ է սպասում նաև Եգիպտոսից, նրանք ուզում են ձյուն տեսնել, զգալ ցուրտը, տեսնել զարդարված տոնածառերը:

Татевский монастырь - Sputnik Արմենիա
«Դրա վրա է պետք շեշտը դնել». փորձագետը գիտի` ինչը կզարմացնի Հայաստան եկող զբոսաշրջիկներին

Լիլիթ Մուրադյանը, որ ներկայացնում է տեղական  տուրիստական գործակալություններից մեկը, պատմեց, որ Եգիպտոսում, ԱՄԷ-ում և Թաիլանդում Նոր տարին կարելի է անցկացնել 700-1300 դոլարով մեկ անձի համար բարձրակարգ հյուրանոցներում և տոնական շատ հետաքրքիր շոու ծրագրով: Ավելի թանկ կարժենա արձակուրդը Ավստրալիայում, Չեխիայում, Գերմանիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում, որտեղ պահպանվել են Սուրբ ծնունդը առանձնակի ճոխ նշելու ավանդույթները:

«Վրաստանում ևս կարելի է լավ հանգստանալ մեկ անձի համար վճարելով ընդամենը 165 դոլար: Սա ամենապահանջված տարբերակն է, նույնիսկ հայաստանյան ձմեռային զբոսավայրերի համեմատ», - նշեց նա:

Մեկ այլ գործակալությունում նշեցին, որ Ամանորի տոներին մեծ պահանջարկ է վայելում հանգիստը Ջերմուկում:  5-օրյա հանգստի գներն այնտեղ սկսում են 130 հազար դրամից: Մի փոքր ավելի մատչելի կարելի է հանգստանալ Աղվերանում, Արզնիում, Ստեփանավանում: Այստեղ զբոսաշրջային փաթեթների արժեքը սկսում է 100-120 հազար դրամից: Գումարի մեջ ներառված է Ամանորի գալա ընթրիքը և երկանգամյա սնունդը:

Гегард или Айриванк, Армения - Sputnik Արմենիա
Համաշխարհային մշակույթի հատուկ օբյեկտ կամ ինչ պետք է իմանալ Գեղարդի բացառիկ վանքի մասին

Իսկ արտասահմանյան զբոսավայրերից ամենապահանջվածը Միացյալ Արաբական Էմիրություններն են, որտեղ երեք աստղանի հյուրանոցում հանգստի մեկ օրը երեքանգամյա սննդով և գալա ընթրիքով կարժենա 48 հազար դրամ:

Միևնույն ժամանակ մեկ այլ տուրիստական գործակալության հիմնադիր Տիգրան Շահբազյանը «Ամանորի խնդրի» այլընտրանքային լուծում է առաջարկում: Արդեն մի քանի տարի է նա խմբային տուրեր և արշավներ է կազմակերպում Ամանորին Հայաստանի մարզեր: Այս տարի, նրանց խումբը Վայոց Ձորի մարզ է մեկնելու: Էքստրիմի սիրահարներն ընդամենը 39 հազար դրամի դիմաց երեք օր կանցկացնեն Արենի գյուղի մոտ գտնվող հյուրատանը, երկու արշավի կմասնակցեն և օրիգինալ ձևով կդիմավորեն Նոր տարին ընկերական մթնոլորտում, հավանաբար նաև խարույկի մոտ:

© Из личного архива Э.НавасардянаԷքստրեմալները Ամանորին՝ լեռներում
Գրեթե Եվրոպայի պես. որքա՞ն կարժենա Ամանորի հանգիստը Հայաստանում - Sputnik Արմենիա
Էքստրեմալները Ամանորին՝ լեռներում

Ընդ որում՝ սնունդը գումարի մեջ ներառված չէ, սակայն, Շահբազյանի խոսքով, մասնակիցները սննդի վրա մոտ 10 հազար դրամ են ծախսում:

Հաշվի առնելով, որ Հայաստանում միջին աշխատավարձը 166 104 դրամ է, մարզում հանգիստն անցկացնելը հազիվ թե կարելի է մատչելի անվանել:

Լրահոս
0