ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Բրազիլիայի կաթոլիկ եկեղեցիներից մեկում ժամերգության պահին հրաձգություն է սկսվել։ Այս մասին հայտնում է НТВ–ն։
Նշվում է, որ Սան Պաուլուի մոտ գտնվող Կամպինաս քաղաքում զինված չարագործը մտել է տաճար ու սկսել է կրակել։
Նա սպանել է չորս մարդու, հետո ինքնասպան է եղել հենց խորանի առաջ։ Եվս չորս քաղաքացի վիրավորվել են։ Նրանց հիվանդանոց են տեղափոխել։ Ավելի ուշ մեկը մահացել է։
Ոստիկանության տվյալներով` հանցագործը մենակ է եղել։ Նրա ինքնությունը պարզել են։ Հայտնի է, որ նա 49 տարեկան էր, ապրում էր նույն քաղաքում։
Ոստիկանությունը պարզում է հանցագործության դրդապատճառները։