ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից մայրաքաղաք բերված 3 ամսական աղջիկը։
Ինչպես հաղորդում է aravot.am-ի թղթակիցը Տավուշի մարզից, երեխայի մայրը, այլ դեղի հետ շփոթելով, փոքրիկին որպես բուժամիջոց տվել է կալիումի պերմանգանատ՝ «մարգանցովկա»:
Երեխային ծանր վիճակում տեղափոխել են Երեւան, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ըստ պարբերականի` 2 տարի առաջ այդ ընտանիքը հիվանդության պատճառով կորցրել էր 3 տարեկան աղջկան։ Ընտանիքն այժմ մի տղա ունի: