00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փրկել է Հայաստանը միջազգային սկանդալից. ի՞նչ ելք ունեցավ հացադուլ անող ռեժիսորի հարցը

© Sputnik / Asatur YesayantsШтормовой ветер в Пхенчхане
Штормовой ветер в Пхенчхане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ մշակույթի նախարարությունը լուծել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի հարցը, միևնույն ժամանակ փրկել Հայաստանի համբավը։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը համոզել է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին 9-րդ օրը դադարեցնել հացադուլը։ Նախարարությունը խոստացել է ռեժիսորին հետևել, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը կատարի Գալստյանի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները։

Մութ Անկյուն-Հովհաննես Գալստյան (12.12.18) - Sputnik Արմենիա
Ինչու՞ էր հայ ռեժիսորը հացադուլ հայտարարել. Հովհաննես Գալստյանը պատմում է իր խնդրի մասին

Բանն այն է, որ 2018 թվականի վերջին ավարտվեց Գալստյանի գլխավորած Parallels Film Production կինոընկերության ստեղծած «Տատիկիս վարսերը» ֆիլմարտադրության միջազգային նախագծի նկատմամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների կատարման ժամկետը։ Ֆիլմը Բուլղարիայի, Գերմանիայի և Հայաստանի առաջին  համատեղ նախագիծն է։ Կինոընկերությունը ֆիլմի ֆինանսավորման համար 88 մլն դրամ էր պարտավորվել հատկացնել, որից հատկացվել էր 23 մլն–ը։

Սակայն 2017 թվականի ապրիլին Հայաստանի մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը Գալստյանից 5  մլն դրամ էր խնդրել։ Այդ գումարը պետք է ուղղվեր Կաննի կինոփառատոնին հայկական պատվիրակության մասնակցության կազմակերպմանը։

2018 թվականի սկզբին Հայաստանի ազգային կինոկենտրոնը նոր կանոնադրություն էր հաստատել և օրենքը խախտելով խզել ավելի վաղ ստանձնած ֆինանսական պարտավորությունները։

Այս կապակցությամբ դեկտեմբերի 3-ին Հովհաննես Գալստյանն ի նշան բողոքի Մատենադարանի շենքի մոտ հացադուլ էր սկսել։ Միևնույն ժամանակ Կինոկենտրոնի չկատարած պարտավորությունների համար Գերմանիան և Բուլղարիան միջազգային դատարան էին ուզում դիմել։

Режиссер Арам Шахбазян начал голодовку перед зданием министерства культуры Армении (22 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրեց հացադուլը. նախարարը խոստացավ զբաղվել «Չնչիկով»

Իսկ այսօր, դեկտեմբերի 12-ին, Մշակույթի նախարարությունում հանդիպում է եղել նախարարի պաշտոնակատար Մակունցի և Գալստյանի միջև՝ երկու կողմերի իրավաբանների և Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի ներկայությամբ։ Արդյունքում, Գալստյանը դադարեցրեց հացադուլը։ Մշակույթի նախարարությունում նշեցին, որ ֆիլմի շուրջ խնդիրն առաջացել էր Գալստյանի և Կինոկենտրոնի համաձայնագրի թարգմանության մեջ առկա անճշտությունների պատճառով։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հովհաննես Գալստյանի ձեռքին գտնվող և Հայաստանի ազգային կինոկենտրոնում առկա «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրական գործընթացին առնչվող փաստաթղթերում, մասնավորապես՝ 2015-ին Ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի կողմից տրված աջակցության վկայագրի հայերեն և անգլերեն տարբերակներում կան էական տարբերություններ, ինչը և դարձել է ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի պատճառը, առաջարկում եմ՝ ստեղծել շահագրգիռ բոլոր կողմերին ներառող աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի և երկօրյա ժամկետում կներկայացնի գործին առնչվող բոլոր փաստաթղթերի վերաբերյալ իրավական եզրակացություն», – գրված է  ՀՀ մշակույթի նախարարության Facebook–յան պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Եվրոպացիները չցանկացան Արամ Խաչատրյանի մասին ֆիլմի համար գումար տրամադրել

Առաջարկվել է աշխատանքային խումբ ստեղծել, որտեղ կընդգրկվեն բոլոր շահագրգիռ կողմերը։ Այն դեպքում, եթե իրավական բազան համապատասխանի Հայաստանի օրենսդրությանը, Ազգային կինոկենտրոնը կշարունակի կատարել «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկատմամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունները։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Գալստյանն իր հերթին ընդգծեց, որ Մշակույթի նախարարությունում հանդիպման ժամանակ, երկու կողմերի իրավաբանները հաստատել են, որ ֆիլմի հետ կապված խախտումներ են արձանագրվել։

«Մենք վերադարձանք այն հարցին, որ կինոկենտրոնը կպարտավորվի ստանձնել ֆիլմի ֆինանսավորումը 2019 թվականի ընթացքում և 2020 թվականի սկզբին», – ասաց Գալստյանը։

Ավելի վաղ Գալստյանը նշել էր, որ այլևս նախարարներին չի հավատում, իսկ հացադուլը մտադիր չէ դադարեցնել այնքան ժամանակ, մինչև ֆիլմի ֆինանսավորման մասին որոշումը փաստաթղթերով ամրագրված չլինի։ Սակայն մշակույթի նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպումից հետո ռեժիսորը փոխեց իր որոշումը։

Сусанна Арутюнян - Sputnik Արմենիա
Եվրոպական կառույցները կօգնե՞ն հայ կինոարվեստին. ասուլիս

«Իմ պահանջները կատարված են, նախարար Մակունցը խնդրել է դադարեցնել հացադուլը։ Ամեն ինչ ավարտվեց ֆիլմի նկարահանումները շարունակելու օգտին և ես որոշեցի դադարեցնել հացադուլը», – ասաց Գալստյանը։

Նրա համար որոշիչ գործոն  դարձավ այն, որ հանդիպումը ձայնագրվում էր, «իսկ ձայնագրությունը թղթից մեծ ուժ ունի»։ Կողմերը պայմանավորվել են հանդիպել նաև դեկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 10։00-ին և վերջնականապես ձևակերպել պայմանավորվածությունը թղթի վրա։

Ֆիլմի միայն 40 րոպեն է նկարահանված, ֆինանսավորումից հետո նկարահանումները կվերսկսվեն 2019 թվականի փետրվարից։ Այդ դեպքում Հայաստանը կխուսափի միջազգային կինոսկանդալից. ո՛չ Բուլղարիան, ո՛չ Գերմանիան այլևս հայց չեն ներկայացնի միջազգային դատարան Ազգային կինոկենտրոնի դեմ։

Հակառակ դեպքում դա մեծ վնաս կհասցներ Հայաստանի կինոգործիչներին, կարծում է Գալստյանը։

Режиссер Карен Оганесян - Sputnik Արմենիա
Հայկական կինոն այլևս նախկինը չի լինի. ինչպե՞ս կփոխվի երկրի կինոարտադրությունը

Նա նաև ընդգծեց, որ մտադիր է ՀՀ նախկին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի դեմ դատական հայց ներկայացնել։ Բանն այն է, որ Ամիրյանը Գալստյանից վերցրած գումարն այդպես էլ չի վերադարձրել, չի հասցրել, հրաժարական է տվել։

«Ամիրյանը խնդրեց սպասեմ պարտքի հետ կապված։ Ֆիլմը չէր կարող սպասել և ես 6 մլն դրամ վարկ վերցրեցի, հույս ունենալով, որ շուտով նա կվերադարձնի խոստացածը», – ասաց Գալստյանը։

Նա ընդգծեց, որ հասկանում է, որ Ամիրյանն այդ գումարը գրպանը չի դրել, այնուամենայնիվ, նա մտադիր է դատարան հայց ներկայացնել։

Հիշեցնենք, որ իր «Խճճված զուգահեռները» ֆիլմի համար Գալստյանը միջազգային կինոփառատոնի մի շարք մրցանակներ է ստացել, ինչպես նաև INSOMNIA World Sales–ի հետ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջազգային դիստրիբուցիոն պայմանագիր է ստորագրել:

Լրահոս
0