ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Իրանի զինված ուժերը հաստատել են բալիստիկ հրթիռի նոր փորձարկումների մասին լուրերը։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը հաստատել է ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք հրթիռային փորձարկումներ ենք իրականացնում: Վերջին փորձարկումը կարևոր նշանակություն ուներ մեզ համար», - ասել է Հաջիզադեն: Նա նաև նշել է, որ ամերիկյան իշխանությունների արձագանքը ցույց է տալիս, որ այս թեման կարևոր է նրանց համար»:
Հաջիզադե խոսքով`Իրանն ամեն տարի հրթիռների մոտ 40-50 փորձարկում է կատարում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել էր, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին հակառակ: