ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են համատեղ գործարան կառուցել և այդ գործարանում վագոններ արտադրել Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու համար։ Ինչպես հայտնում է ermenihaber–ը, այս հարցը քննարկվել է Բաքվում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մեհմեդ Ջահիթ Թուրhանի և ադրբեջանական երկաթուղիների ղեկավար Ջավիդ Գուրբանովի հանդիպման ժամանակ։
Նշվում է նաև, որ այժմ միայն բեռներ տեղափոխող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին առաջիկա տարիներին կիրականացնի նաև ուղևորափոխադրումներ։
Թուրքիայի նախարարը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նաև Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղու կառուցման համար։