ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանն ամերիկացի դիզայներ Քրիստիան Սիրիանոյի վերջին հավաքածուի դեմքն է դարձել։
Դիզայները ճանաչման է հասել «Պոդիում նախագիծ» շոուի չորրորդ եթերաշրջանում հաղթելու շնորհիվ։ Նրա վերջին հավաքածուն ներկայացնում է փխրուն հայուհին։
Սարաֆյանի լուսանկարները, որոնք հրապարակվել են Instagram–ում, հիացրել են նրա բաժանորդներին։
Посмотреть эту публикацию в InstagramA field of lavender. 💜💜💜 #prefall #christiansiriano @angelasarafyan
«Ես պաշտոնապես հայտարարում եմ` մահացա»,– գրել է օգտատերերից մեկը։
«Անժելա, դուք իսկապես արվեստի ստեղծագործություն եք»,– գրել է մեկ ուրիշը։
«Այնքան գեղեցիկ եք, որ ես նախանձում եմ լուսանկարիչներին»,– ավելացրել է երրորդը։
Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ. լուսաբաց. մաս 2» ֆիլմում։ Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը: