ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 9-ին, ժամը 18:23-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին՝ հիվանդանոցի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվում է «SCANIA» մակնիշի բեռնատար ավտոմեքենա (վարորդը՝ Ջալի Զենեդ Ասքյար, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:42-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել է բեռնատարի հետևի անվադողերի հատվածը: