Հանուն ինչի՞ եք քվեարկել և ի՞նչ ակնկալիք ունեք նոր խորհրդարանից։ Երևանի ընտրատեղամասերում իրենց քաղաքացիական պարտքը կատարած մարդիկ պատասխանել են Sputnik Արմենիայի այս երկու հարցին։
Քվեարկած կանանցից մեկն ասաց, որ քվեարկել է հանուն լավ կյանքի. «Որ լավ ապրենք, Հայաստանը ծաղկի»։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ քվեարկել է հանուն արդարության ու մաքրության. «Որ մեր ժողովուրդը կռիվների մեջ չընկնի, խաղաղություն լինի»։
Երիտասարդներից մեկն էլ, որ քվեարկել էր հանուն երկրի բարգավաճման ու զարգացման, ասաց. «Նոր տարին համընկնում է Ազգային ժողովի ընտրության հետ։ Ամեն սեղանի կենացին ասելու ենք` թող մեր Հայաստանի, նոր վերածննդի դարաշրջանը լինի»։