ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ-ում մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունը: 2010 ընտրատեղամասերն առավոտյան 08:00-ից սկսեցին աշխատանքը:
Նշենք, որ այս ընտրությունները ՀՀ-ում արտահերթ են՝ պայմանավորված մայիսին թավշյա հեղափոխության արդյունքում իրականացված իշխանափոխությամբ։
Հայաստանի ամբողջ տարածքը բաժանված է 13 ընտրատարածքի, որից 4-ը՝ Երևանում, 9-ը՝ մարզերում:
Ոստիկանության հրապարակած ընտրողների վերջնական ցուցակների համաձայն` ՀՀ-ում գրանցված է ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 573 հազար 779 քաղաքացի։
Ընտրատեղամասերը կգործեն 12 ժամ՝ մինչև 20:00-ն:
ԱԺ արտահերթ ընտրության մասնակցում են 11 քաղաքական ուժ` 2 դաշինք և 9 կուսակցություն։