00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամիրյան փողոցի ծաղկի խանութում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է. տեսանյութ

Բաժանորդագրվել
Ամիրյան փողոցի ծաղկի խանութում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է. տեսանյութ

Նոյեմբերի 30-ին Ամիրյան փողոցի ծաղկի խանութներից մեկում ավազակային հարձակում էր կատարվել: Լույսը դեռ չբացված` շուրջօրյա գործող ծաղկի խանութ էր մտել մի տղամարդ, հարցուփորձ արել` որ ծաղիկն ինչ արժե, և երբ համոզվել էր, որ վաճառողուհին մենակ է, դանակի սպառնալիքով, հափշտակել էր դրամարկղի ամբողջ գումարը, բջջային ու քաղաքային հեռախոսներ, 3 վարդ և դիմել փախուստի:

Полиция Армении - Sputnik Արմենիա
Երևանում թալանել են Հայաստանի գրողների միության պոլիկլինիկան

Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից: Վաճառողուհին սրահի տիրոջն էր զանգել, սրահի տերն էլ` ոստիկանություն:

Քրեական հետախույզները Ամիրյան փողոց մեկնեցին: Դեպքի վայրի զննությունից հետո տուժողը բաժին հրավիրվեց: «Միջահասակ էր, 40-ից 45 տարեկան, նիհար կազմվածքով, ռուսերեն էր խոսում, բայց ռուսի նման չէր»,- ասում էր վաճառողուհին:

Ավազակային հարձակում կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզները անհետաձգելի որոնողական աշխատանքներ ձեռնարկեցին: Ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով տարածքում օպերատիվ հարցումներ անցկացրին: Ուսումնասիրվեցին ծաղկի խանութի ու հարակից օբյեկտների տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին կասկածյալին:

Նա էր, ում նկարագրել էր տուժողը: Անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրան: Տեսագրությունների վերծանումից քրեական հետախույզները մոտավոր պատկերացում կազմեցին կասկածյալի արտաքին նկարագրի վերաբերյալ: Հետագայում ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համագործակցության արդյունքում տեղեկություներ ստացվեցին, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի Լենինգրադյան փողոցի բնակիչ Ժիրայր Գևորգյանը: Դեկտեմբերի 1-ին Գևորգյանը Լենինգրադյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց, սկզբում ոստիկանության Մաշտոցի, ապա Կենտրոնական բաժի:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և օբյեկտիվ քննելու ուղղությամբ:

Ավազակության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0