Արցախի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հրապարակել է մի տեսանյութ, որում երևում են հայ հրետանավորների հմտությունները։
Արցախի Հանրապետության ՊԲ հրետանավորները «Տիգրանակերտ» զորավարժարանում զորախաղեր են անցկացրել։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Հատվածներ օրերս ՊԲ հրետանավորների կողմից «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացված զորախաղերից»,– գրել է նա:
Հասրաթյանը նշել է, որ հրետանավորներն իրականացնում են կրակի կառավարում՝ մարտական հրաձգությամբ։