00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի փաստաբանը խոստացավ հրապարակել Մարտի 1-ի աղմկահարույց հրամանը

© Sputnik / Aram NersesyanПресс-конференции команды адвокатов Роберта Кочаряна (7 декабря 2018). Еревaн
Пресс-конференции команды адвокатов Роберта Кочаряна (7 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
0038 հրամանը, որով 2008թ–ի մարտի 1-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, Քոչարյանի փաստաբանների պնդմամբ, չի կարող հրաման կոչվել։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված համար 0038 հրամանը չունի տարեթիվ, ամիս–ամսաթիվ ու հերթական համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը` հավելելով, որ հենց այդ պատճառով այն չի կարող հրաման համարվել։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ում է. փաստաբան

«Դրա համար այդ վիճակով այդ փաստաթուղթը չէր կարող դրվել կալանավորման որոշման հիմքում։ Կգա այն օրը, որ այդ հրամանը կդրվի բոլորիդ առաջ, կլինի հասանելի ու դուք կհամոզվեք»,– ասաց նա։

Հայկ Ալումյանի համոզմամբ՝ հենց դա է հիմնական պատճառը, որ ՀՔԾ–ն ի սկզբանե արգելել է հրամանի գաղտնազերծումը։ Բայց փաստաբանը խոստացավ առաջիկայում դիմել ՀՔԾ ու, թույլտվություն ստանալու դեպքում, հրապարակել աղմկահարույց 0038 հրամանը:

Տեղեկացնենք, որ խոսքը Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի մասին է։

Виктор Согомонян на пресс-конференции команды адвокатов Роберта Кочаряна (7 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սողոմոնյան. «Ռոբերտ Քոչարյանը կրկին հայտնվելու է ազատության մեջ»

Հիշեցնենք, Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող Հատուկ քննչական ծառայության պետն ավելի վաղ հայտարարել էր, որ արտակարգ դրությունը հայտարարվել է փետրվարի 23-ով թվագրված թիվ 0038 հրամանով։ Դրանով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը 23֊-ին՝ ժամը 18։00֊-ից պետք է տեղափոխվեր զորանոցային վիճակի՝ մինչև հատուկ կարգադրության ստացումը, ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում պետք է ստեղծվեին սպայական խմբեր` զինված տաբելային զենքով, որպեսզի ապահովեին Երևան քաղաքի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-֊լեյտենանտ Խաչատուրովի աշխատանքը։ Միաժամանակ բոլոր ստորաբաժանումները պետք է զինվեին հրաձգային զենքերով։

ՀՔԾ պետի մեկնաբանությամբ՝ եթե հրամանագիրը ստորագրվել է 2008 փետրվարի 23֊-ին, երբ դեռ որևէ տեղեկություն չկար մարտի 1-֊ին սպասվող ինչ-֊որ անհնազանդությունների մասին, փորձ է արվել բանակը ներքաշել այդ գործընթացներում, ինչն էլ ըստ քննչական մարմնի հանդիսանում է սահմանադրական կարգի տապալման փորձ։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Քննիչը կհրաժարվի Քոչարյանի նկատմամբ ընտրված երկրորդ խափանման միջոցից

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր կալանքի որոշում է կայացրել։ Որոշման հրապարակումից հետո դատարանի դահլիճ չներկայացած Ռոբերտ Քոչարյանը կամավոր ներկայացել է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ` կալանավորվելու համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը։

Լրահոս
0