00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերածննդի գաղտնիքը. ինչի՞ վրա է շեշտը դնում Լևոն Շիրինյանի կուսակցությունը

© Photo : PHOTOLUREЛевон Ширинян
Левон Ширинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Քրիստոնյա–դեմոկրատական վերածնունդ» կուսակցությունը համաձայն չէ քաղաքական տեխնոլոգների հոռետեսական կանխատեսումների հետ և բարձր է գնահատում Հայաստանի ապագա խորհրդարան մտնելու շանսերը։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. «Քրիստոնյա–դեմոկրատական վերածնունդ» կուսակցությունը համոզված է, որ գտել է Հայաստանը զարգացնելու և տնտեսությունը ուժեղացնելու բանաձևը։ Ավելին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանը կարծում է, որ իրենց ուժը կարող է դառնալ նոր խորհրդարանի ողնաշարը։

Выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Անհեթեթ և այլընտրանք չունեցող. ընտրություններում հաջողելը հաղթողին պատիվ չի բերի

Կուսակցությունն անցկացնում է ակտիվ քարոզարշավ` պատրաստվելով դեկտեմբերի 9–ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության ղեկավարությունը մոտ մեկ ամիս առաջ հայտարարել է, որ ՔԴՎ–ն պատրաստվում է խորհրդարան մտնել «թավշյա հեղափոխության» գաղափարների պաշտպանության և Հայաստանի վերածննդի համար։

Քաղտեխնոլոգները քիչ հավանական են համարում կուսակցության մուտքը խորհրդարան, սակայն Շիրինյանը համաձայն չէ նման կանխատեսումների հետ։ Նա ենթադրում է, որ ՔԴՎ–ն հաղթանակի ավելի շատ շանսեր ունի, քան մյուս «նորեկները», որոնք հայտնվել են քաղաքական ասպարեզում։

«Բարձր եմ գնահատում մեր շանսերը։ Միգուցե և սակավաթիվ կազմով, բայց մենք, ամեն դեպքում, կանցնենք խորհրդարան», – ասաց Շիրինյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նա համոզված է, որ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությունը և նրանց հետ կոալիցիա ձևավորելն անհնար է կուսակցության գաղափարախոսական դիրքորոշման պատճառով։ Քաղաքական ուժն իր առավելությունն է համարում մշակույթը քաղաքականություն վերադարձնելը` հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները։

Министр юстиции Артак Зейналян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Մենք» դաշինքի նախընտրական ծրագիրը. դուրս գալ ԵԱՏՄ–ից, բայց մնալ ՀԱՊԿ–ում

Ավելի վաղ Շիրինյանը հայտարարել էր, որ ՔԴՎ ներկայացուցիչները խորհրդարանի ամբիոնից կարտահայտեն այլընտրանքային կարծիք, բայց ոչ ընդդիմադիր։ Նա համոզված է, որ ժամանակի հետ կուսակցությունը կդառնա Ազգային ժողովի ողնաշարը, որի շուրջ կմիավորվեն մյուս քաղաքական ուժերը։

Շիրինյանը բանաձև ունի, որի օգնությամբ նա հույս ունի նոր մակարդակի բարձրացնել երկրի տնտեսությունը։ Քաղաքական գործչի կարծիքով` դա հայկական կապիտալի օգնությամբ լեռնահանքային արդյունաբերությունը զարգացնելն է։

«Հայաստանի կառավարությունը չպետք է դիտարկի դա որպես բիզնես նախագիծ, հովանավոր պետք է լինի հենց պետությունը, այլ ոչ թե արտասահմանյան կապիտալը», – կարծում է Շիրինյանը։

Շիրինյանի հաջորդ քայլը Հայաստանում մշակույթի մակարդակը բարձրացնելն է։

Քաղաքական գործիչը համոզված է, որ Երևանը կարող է օրինակ դառնալ ամբողջ աշխարհի համար, այդ թվում` հրաժարվելով պրագմատիզմի կործանարար քաղաքականությունից։

Լրահոս
0