Դավիթ Բաբայան
Արցախում նման հանդիպումների հետ մեծ հույսեր չեն կապում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Այս հանդիպումները թույլ են տալիս պահպանել բանակցային գործընթացը, դրա շարունակականությունը, խաղաղ կարգավորման գործընթացը, որովհետև եթե կան այդ հանդիպումները, ուրեմն խաղաղ գործընթացն ընթանում է»,– ասել է Բաբայանը։
Միաժամանակ Դավիթ Բաբայանը հաստատեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն այն մասին, որ արցախաադրբեջանական շփման գծում խախտումները կրճատվել են։ Բայցևայնպես, դա, նրա խոսքով, չի բարձրանում Ադրբեջանի նկատմամբ հավատը։