ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատությունն այսուհետ կկոչվի Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն: Այսօր այս որոշումը կայացվեց ՀՀ կառավարության հերթական նիստում:
Ներկայացնելով նման փոփոխության անհրաժեշտությունը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը նշեց, որ նոր կենտրոնը կկարողանա աջակցություն տրամադրել Վանաձոր քաղաքի` երեխաներ ունեցող բոլոր այն ընտանիքներին, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում:
Պաշտոնական տվյալներով` Վանաձորում նման իրավիճակում հայտնված 3-18 տարեկան 100 երեխա կա, հայտնվելու վտանգի տակ գտնվող երեխաների թիվը 50 է, ընտանեկան բռնության ենթարկված երեխաների թիվը` 15: