ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Երեկ` դեկտեմբերի 5-ին, Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողները մնացել են ձնահյուսի տակ, նրանց բոլորին գտել ենք, բացի մեկից: Այժմ որոնողական աշխատանքներ են իրականացվում»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: