ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Անժելա Սարաֆյանի նախկին ընկեր երաժիշտ Նիք Ջոնասը ամուսնացել է հնդիկ դերասանուհի Պրիանկա Չոպրայի հետ։
Հնդիկ գեղեցկուհին ցույց է տվել, թե ինչպես է պետք նշել առիթները։ Նախկին միսս աշխարհը նախապես խնդրել է հյուրերին անջատել հեռախոսները, որ արարողության լուսանկարները ժամանակից շուտ չհայտնվեն համացանցում։
View this post on Instagram
Պսակադրության շքեղ արարողությունը տեղի է ունեցել Ումայդ Բհավան հնդկական շքեղ դղյակում։ Երիտասարդներն ու հյուրերը հարսանիքը նշել են նախորդ հանգստյան օրերին։
View this post on Instagram
Նախ զույգը պսակադրվել է քրիստոնեական ավանդույթներով. հայտնի է, որ այդ արարողությունն անցկացրել է Ձոնասի հայրը։ Իսկ հետո հնդկական ավանդույթներով։ Պրիյանկան հարսանեկան կարմիր սարի էր հագել հայտնի հնդիկ դիզայներ Սաբյասաչի Մուկխերջիից։
Արարողությունից մեկ օր առաջ Ջոնասը լուսանկար էր հրապարակել Սանգիտայից։ Դա նախաամուսնական խնջույք է, որի հիմնական գործողությունը հարսի ու փեսայի կողմերի պարային մարտն է։
View this post on Instagram
Նախօրեին զույգը ևս մեկ երեկույթ է ունեցել Նյու Դելիում, որտեղ հայտնի ընկերների ու երկրի կառավարության անդամների համար տոնակատարություն էր կազմակերպվել։
View this post on Instagram
Jonas Brothers հայտնի փոփ խմբի մասնակից Նիք Ջոնասը հայտնի է նրանով, որ ընկերություն է անում մոլորակի ամենագեղեցիկ կանանց հետ։ Նա հայտնի է նաև այն բանով, որ սիրում է իրենից մեծ կանանց` Անժելան ինը տարով մեծ էր Ջոնասից։
View this post on Instagram