00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախընտրական սպրինտ. Փաշինյանին հեղափոխության շարունակությո՞ւնն է սպառնալիք, թե՞ ռևանշը

© Sputnik / Asatur YesayantsСубботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн
Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում նախընտրական քարոզարշավը բուռն փուլում է։ Ուժերի դասավորվածության և առաջիկա ընտրությունների նշանակության հետ կապված հարցերը վերլուծում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը հատուկ Sputnik Արմենիայի համար:

Հայաստանի ներկայիս նախընտրական մրցապայքարը ոչ թե մարաթոնային վազք է, այլ կարճ սպրինտ։ Ընտրողներին իրենց գաղափարների հետ ծանոթացնելու համար պատգամավորների թեկնածուներին ընդամենը 12 օր է տրվել։ Ո՞րն է առաջիկա ընտրությունների նշանակությունը։ Ի՞նչ ինտրիգներով է այն ուղեկցվում։

Առաջին հետհեղափոխականը

Հայաստանում դեկտեմբերյան խորհրդարանական քարոզարշավը հատկանշական է մի քանի պատճառով։

Помощник президента РФ Юрий Ушаков  - Sputnik Արմենիա
Ո՞վ է առաջարկել հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը. ՌԴ նախագահի օգնականը հնչեցրել է իր տարբերակը

Նախ` սրանք արտահերթ ընտրություններ են։ Եվ առօրյա ընթացակարգային խնդիրների (որով ավանդաբար ծանրաբեռնված է խորհրդարանական համակարգը)  հետևանքով չէ, որ անցկացվում են։

Այսօր հայ հասարակության շրջանում ընթացիկ իրադարձություններն ավելի շատ ընկալվում են, որպես հեղափոխություն, թող որ «թավշյա», բայց հեղափոխություն։ Ու, թեև խիստ ակադեմիական իմաստով բողոքի ակցիաների արդյունքում տեղի ունեցած ամեն իշխանափոխություն չէ, որ կարելի է հեղափոխություն համարել, զանգվածային գիտակցության մակարդակով և քաղաքական շրջաններում այլ գնահատականներ են գերակշռում։

Տեղի ունեցած փոփոխություններն ընկալվում են որպես արտակարգ իրադարձությունների հետևանք և որոշակի շանս քաղաքացիների սոցիալ–տնտեսական վիճակը բարելավելու համար։ Նոր իշխանության հետ երբեմն բարձր ակնկալիքներ են կապում։ Նրան նայում են և՛ որպես կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվ մարտիկ, և՛ որպես ազգային անվտանգության արդյունավետ երաշխիք, որը կարող է  երկրի շահերը պաշտպանել ԼՂՀ կարգավորման գործընթացում,  ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ–ի և ուժային այլ կենտրոնների հետ փոխհարաբերություններում։

Арман Егоян - Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսնակը հերքում է Պուտինի օգնականին

Այս համատեքստում արտահերթ ընտրությունների նշանակությունը անհնար է գերագնահատել։ Սա առաջին քարոզարշավն է լինելու «թավշյա հեղափոխությունից» հետո։ Խորհրդանշական առումով՝ այն կոչված է վերջ դնելու իշխանափոխության գործընթացին, լեգիտիմություն տալ երկրի նոր ղեկավարությանը։ «Մեզ հեղափոխությունն է ընտրել» բանաձևը, որը ժամանակին հիանալի մատնանշել էր ռուս հասարակական գործիչ և պատմաբան Պավել Միլյուկովը, պետք է փոխարինվի այլ կոնստրուկցիայով. «մեզ ժողովուրդն է ընտրել»։ Ոչ թե զանգվածային բողոքի գործողություններով, այլ ընտրական ընթացակարգի օգնությամբ։

Այն քաղաքական գործիչների հռետորական զինանոցում, ովքեր այսօր ընտրությունների են գնում, կենտրոնական փաստարկներից մեկը ժողովրդի կամարտահայտումը կեղծելու համար նախկին իշխանություններին քննադատելն է։ Այսպիսով՝ 2018 թվականի քարոզարշավը որպես բոլոր պետական ինստիտուտների լեգիտիմությունը վերադարձնելու հնարավորություն են դիտարկում։

Առանց ձանձրույթի և վիճակագիրների

Նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ հայկական լրատվամիջոցներում և սոցցանցերում հաճախ էր հանդիպում այն պնդումը, որ այն ձանձրալի և կանխատեսելի կլինի։ Այս կարծիքի օգտին կարծես թե վկայում էին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները։ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացել է Երևանի բնակչության (որտեղ կենտրոնացած է երկրի ողջ ընտրազանգվածի մինչև 1/3-ը) գերակշռող մեծամասնության աջակցությունը։

«Sputnik Զրույց» նախագծի հյուրն է Մանե Թանդիլյանը - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սուպերվարչապետական համակարգը գործում է նաև այսօր. Sputnik–ի հյուրը Մանե Թանդիլյանն է

Սակայն խորհրդարանական նախընտրական քարոզարշավի մեկնարկը կրկին ցույց տվեց, որ ցանկացած քաղաքական քարոզարշավ անհատական է, իսկ նախորդ հաղթանակը ավտոմատ կերպով չի տեղափոխվում նոր մրցահարթակ։

Դժվար է վիճել այն բանի հետ, որ Փաշինյանի համախոհները զգալի առավելություն ունեն։ Եվ նրանց եզրափակիչ հաղթանակը քչերի մոտ է կասկածներ առաջացնում։ Այն պահից, երբ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ, այնուհետև անհրաժեշտ ֆորմալ բնույթի հարցերը պահպանելու համար ստիպված էր իր պաշտոնին կցել պաշտոնակատար «նախածանցը» և արձակուրդ գնալ, դեռ բավարար ժամանակ չի անցել բազմաթիվ խոստումներին քննադատական գնահատական տալու համար։

Սակայն կարևոր է նշել, որ նախընտրական մրցապայքարի մասնակիցները, ցույց տվեցին, որ պատրաստ չեն Փաշինյանի օրոք վիճակագրերի դեր խաղալ։ Ավելին, նրա բոլոր սխալները, վերապահումները, չենք խոսում էլ նրա համախոհների անհաջող արտահայտությունների և ոչ հստակ ձևակերպումների մասին, ընդդիմախոսների խիստ քննադատության առարկա դարձան։

Заседание Национального Собрания РА (1 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
«Ա՛յ քաղաքական սուտասաններ, բացի խաբելուց որևէ այլ բան չեք արել». Շարմազանով

Ինչ արժե միայն պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությունների (թե «թավշյա հեղափոխության» հաղթանակը Արցախյան հաղթանակից կարևոր է) շուրջ ծավալված բանավեճը։ Քաղաքական գործչին հիշեցրեցին ոչ միայն նրա անհաջող ձևակերպումը, այլև այն փաստը, որ Միքայելյանի որդին` Սևակը վերջերս Հրազդանի քաղաքապետ է դարձել։ Նոր իշխանության ընդդիմախոսներն այդ ընտանեկան վիճակներն արդեն համեմատել են նախորդ ղեկավարության ավանդույթների հետ` առանձնահատուկ տարբերություն նրանց միջև չնկատելով։

«Հակահեղափոխության» և հեղափոխության շարունակության միջև

Մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը կանխատեսում էին, որ «Իմ քայլը» նախևառաջ գաղափարապես դիմակայելու է «նախկին ժամանակների ժառանգությանը» ի դեմս նախկին իշխող կուսակցության` ՀՀԿ–ի։  Սակայն որոշակի «ռեբրենդինգից» հետո ՀՀԿ–ն ևս մտավ նախընտրական սպրինտի մեջ։

Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Մենք կաշկանդված չենք». Փաշինյանը խոսել է Սահմանադրություն փոխելու հեռանկարի մասին

Նրա ընտրացուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը, քաղաքական գործիչ, որը նույնիսկ Սերժ Սարգսյանի համար վատ ժամանակներում ընդդիմախոսների շրջանում խիստ բացասական ընկալում չի առաջացրել։

Հիշենք, որ նրա թեկնածությունը 2018 թվականի մայիսին քննարկվում էր փաշինյանական նոր կաբինետի հնարավոր անդամների թվում։  Ընդ որում ՀՀԿ–ի առաջին եռյակում է հայտնվել նաև Դավիթ շահնազարյանը (նա մինչև 2012 թվականը Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր կառույցի` Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներից մեկն էր)։

Հանրապետականներն այդպիսով, նոր ոճի որոշակի հայտ են ներկայացրել, սակայն դա նրանց չփրկեց «Իմ քայլը» դաշինքի հիմնական թիրախներից մեկը մնալու հարցում։

Атом Маргарян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարգարյան. «Մարդկանց հետաքրքրում է հատկապես խոստումների սոցիալական բաղադրիչը»

Սակայն, ինչպես ասում են, միայն հակահեղափոխությունը չէ։ Փաշինյանի պարզաբանմանը մարտահրավեր նետեց «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Վերջերս դա զինված խումբ էր, որը 2016 թվականի ամռանը գրավել էր Երևանի ՊՊԾ գունդը։ Մինչ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը անդամներից շատերը ազատազրկման մեջ էին, իսկ հետո ազատ արձակվեցին ու համաներվեցին։ Հեղափոխական ալիքի վրա «Սասնա ծռերը» դիտարկվում էին որպես նոր իշխանությանը սոցիալապես մոտ, քանի որ այս ուժը ևս գիտակցված հրեշ էր համարում նախորդներին։

«Սասնա ծռերը» հետևողականորեն ելույթ է ունենում  արտաքին քաղաքականությունը Արևմուտք ուղղորդելու ուղղությամբ, բայց միաժամանակ պաշտպանում է ավանդական ազգային արժեքները` պայքարելով ղարաբաղյան կարգավորման շուրջ դիրքորոշման խստացման համար։ Փաստացի «ծռերը» ելույթ են ունենում «հեղափոխության շարունակության» օգտին։

Նրանց ներկայիս ամբողջ հռետորաբանությունը, լինի դա Արցախում արագացված իշխանափոխության մասին կամ նորընտիր խորհրդարանի «ժամանակավոր» կամ «անցումային» բնույթի մասին, դրա մասին են վկայում։ Ու ակնհայտ է, որ Փաշինյանի թիմի համար այդ «հիպերհեղափոխականությունը» պակաս վտանգավոր չէ, քան նախկինում իշխող կուսակցության «հակահեղափոխական» ռևանշը։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյանը պատրաստվում է դատի տալ Արարատ Միրզոյանին

Հատկապես, որ «Սասնա ծռերը» Փաշինյանին առանց հիացմունքի են վերաբերվում, որին վարչապետի պաշտոնակատարը սովորել է վերջին ամիսներին։ Հակառակը` 2016 թվականի իրադարձությունների ժամանակ «Սասնա ծռերը» հրապարակայնորեն հայտնում էին, որ ի դեմս «Իմ քայլը» դաշինքի ղեկավարի գործ ունեն «սփոյլերի» հետ,  որին գրեթե Սերժ Սարգսյանն է սատարում։ Կարծում եմ` Փաշինայնը հասկանում է  այդ ուղղությամբ հնարավոր ռիսկերը, հատկապես, որ հեղափոխության «խորացման» կողմնակիցները կոփված են ոչ թե խորհրդարանական, այլև ուժային պայքարում։

Ինքը` Փաշինյանը, շահագրգռված կլիներ, որ հեղափոխական կրքերը աստիճանաբար մարեին ու անցնեին երկրի ամենօրյա կառավարման ռեժիմին։ Սակայն նրա համար հեշտ չի լինի անել դա։ Սեփական նպատակների համար ժողովրդական տարերքը մի անգամ օգտագործելուց հետո դժվար է հետո բոլորին բացատրել, թե որ կետում հեղափոխությունը պետք է փոխվի։

Խոսելով ԱԺ–ում հայտնվելու հնարավորություն ունեցողների մասին, չի կարելի մոռանալ նաև Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանի» մասին։ Օլիգարխը, որը հասցրել է լինել և՛ նախորդ իշխանության գործընկերը, և՛ ընդդիմադիրը, և՛ ժամանակին միանալ «թավշյա հեղափոխությանը», մի կողմից մարմնավորում է փոփոխությունների ակնկալիք, մյուս կողմից էլ` սոցիալական պատերնալիզմ ու խաղի եղած կանոները կոտրելու անպատրաստություն։

Армен Бадалян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բադալյան. «Մյուս ուժերը տարօրինակ քարոզարշավ են իրականացնում»

Փաշինյանն այսօր հենց Ծառուկյանին է ընկալում որպես մի անձ, որի հետ պետք չէ բացահայտ առճակատման գնալ։ Հենց այդ երկու քաղաքական գործիչներն են հոկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման մասին հուշագիր կնքել։ Երևի Փաշինյանն ուրախ կլիներ, եթե «Բարգավաճ Հայաստանը» երկրում նշանակությամբ երկրորդ քաղաքական ուժը լիներ։ Սակայն եթե նոր կառավարությունը (որի առաջնորդը ամենայն հավանականությամբ «Իմ քայլը» կլինի) նոր խնդիրներ ունենա, ու եթե խոստումներն ու իրականությունը ավելի ուժեղ չհամապատասխանեն միմյանց, Ծառուկյանը առաջին շարքեր դուրս գալու լավ հնարավորություններ ունի։

ՀՀԿ–ն դեռ պետք է որոշակի փոփոխություններ կրի,  իսկ «Սասնա ծռերն» իրենց ծայրահեղականությամբ վախեցնում են նույնիսկ նրանց` ում համար նրանց պաթոսը հոգեհարազատ է։

Արտաքին քաղաքականություն  ու Արցախ

Նախընտրական քարոզարշավի արդյունքը նշանակալի կլինի նաև արտաքին քաղաքականության համատեքստում։ Ու թեև Երևանն ընդունված է դիտարկել որպես տարածաշրջանում ու ընդհանրապես հետխորհրդային տարածքում Մոսկվայի ռազմավարական դաշնակից, անհնար է խոսել հայկական կուսակցությունների «ռուսամետ կոնսենսուսի» մասին։

Ռուսաստանի «կայսերական խնամքից» հրաժարվելու  մասին հետևողականորեն ու կտրուկ արտահայտվում են «Սասնա ծռերը»։ Մյուս միավորումները խոսում են այն մասին, որ պետք է Մոսկվայի հետ լավ հարաբերություններ պահպանել, խոսում, են այդ հարաբերությունների յուրահատուկ բնույթի մասին, որը համապատասխանում է  հայկական շահերին։  Սակայն  տվյալ թեզը մանրամասնելու կարիք կա։ Ռուսական ուղղության կարևորումը չի նշանակում հրաժարվել ԵՄ–ի ու ԱՄՆ–ի հետ հարաբերություններից։

Пресс-конференция Давида Шахназаряна (4 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դավիթ Շահնազարյանը ՀՀ իշխանությանը մեղադրում է Արցախի շահերը դավաճանելու մեջ

Թեև դա Փաշինյանի ու նոր իշխանությունների նորամուծությունը չէ։ Նման մոտեցում ժամանակին ուներ և՛ Լևոն Տեր–Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը։ Ամեն դեպքում տեսնում ենք` ինչպես են հայ–ռուսական հարաբերությունները գնալով ավելի պրագմատիկ դառնում։ Ու հարցը միայն արևմտյան դեսպանատների ինտրիգները չեն, այլև սերնդափոխությունն է։ Ավելի երիտասարդ հայերը Ռուսաստանի մեջ տեսնում են ոչ թե երբեմնի մեծ պետության մի մաս, այլ արտասահմանյան երկիր, որի հետ համագործակցությունը կօգնի նրանց ապահովել իրենց տնտեսական, ռազմական և այլ շահերը։

Խոսակցության այլ թեմա է Արցախը։ Ցանկացած ներհայկական վիճաբանություն այս կամ այն կերպ հանգում է այս թեմային։ Հիշենք, ղարաբաղյան կարգավորման հարցում փոխզիջումների գնալու՝ Լևոն Տեր–Պետրոսյանի առաջարկի պատճառով, որ հնչեց 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, ՀԱԿ–ն ԱԺ չանցավ։

2018 թվականի ընտրությունների համատեքստում Արցախը մշտապես հիշատակվում է։ Պետք է նշել Փաշինյանի խիստ հռետորաբանությունը Ստեփանակերտի ներկայիս ղեկավարության հասցեին, որտեղ նա կոչ էր անում կարգ պահպանել ու կենտրոնանալ սեփական աշխատանքի վրա։  Ակնհայտ փորձ է, չհրաժարվելով Արցախի քաղաքական աջակցությունից, ավելի հստակ ուղղահայաց կառուցել, որի օրոք հենց Երևանը կորոշի ամբողջ հայության առանցքային առաջնահերթությունները։

Լրահոս
0