00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժշկական համալսարանները կպատասխանեն Իսրայելին.ում է ձեռնտու «փչացնել արտոնագիր» օպերացիան

© Photo : Social media of Haybusak University of YerevanЗдание ереванского университета "Айбусак"
Здание ереванского университета Айбусак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի բուհերը հերքում են Իսրայելի քաղաքացիներին կեղծ դիպլոմներ տալու վերաբերյալ իրենց հասցեին հնչող մեղադրանքները և պատասխան են նախապատրաստում։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի բժշկական բուհերը հերքում են իսրայելական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ իրենք կեղծ դիպլոմներ են տրամադրել Իսրայելի քաղաքացիներին։ Ավելին, բուհերից մեկն արդեն Իսրայել հարցում է ուղարկել` իրավիճակը պարզաբանելու համար, մյուս բուհում կարծում են, որ դա «պատվիրված հոդված» է ՀՀ պետական բուհերի կողմից։

Դեկտեմբերի 2-ին իսրայելական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել 40 բժիշկի, ստաժորի և դեղագործի կալանավորման մասին, որոնք դիպլոմներ են ստացել Հայաստանի և Վրաստանի բժշկական և դեղագործական բուհերից։ Նրանցից շատերն արտոնագիր են ունեցել հիվանդանոցներում և Իսրայելի պետական այլ հաստատություններում աշխատելու համար։

Работа в стоматологической клинике - Sputnik Արմենիա
Իսրայելում կալանավորել են ՀՀ և Վրաստանի բժշկական բուհերի «շրջանավարտների». տեսանյութ

«Փչացնել արտոնագիր» գաղտնի անվանում ունեցող հետաքննության արդյունքում պարզվել է, որ գործով կասկածյալներն աշխատանքի թույլտվություն են ստացել Իսրայելի առողջապահության նախարարություն ներկայացրած կեղծ դիպլոմների հիման վրա։ Բոլոր ձերբակալվածները Իսրայելի քաղաքացիներ են, արաբական հատվածի ներկայացուցիչներ (Իսրայելի արաբներ)։

Մամուլում պնդում էին, որ ձերբակալվածները Երևանի մասնավոր բուհերի` Երևանի «Հայբուսակ» համալսարանի և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի շրջանավարտներ են։ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է կապ հաստատել բուհերի ղեկավարության հետ իրավիճակը պարզելու համար։

«Հայբուսակում» մեզ չընդունեցին` պատճառաբանելով, որ ռեկտորը տեղում չէ։

«Ուսումնական մասում միայն քարտուղարն է, ձեր հարցերին նա չի կարողանա պատասխանել», – ասաց անվտանգության աշխատակիցը` թույլ չտալով Sputnik Արմենիայի թղթակցին ներս մտնել։

Ավելի ուշ, սակայն, մեզ հաջողվեց զանգի միջոցով կապ հաստատել բուհի հետ։ Ռեկտորի ընդունարանից պատասխանեցին, որ բարձրացրած աղմուկի մասին իրենք ևս տեղեկացել են ԶԼՄ–ների հրապարակումներից։

«Պաշտոնական հարցում ենք ուղարկել Իսրայել, մենք ևս դեռ որևէ տեղեկություն չունենք։ Երբ ունենանք, հայտարարությամբ հանդես կգանք», – ասացին Sputnik Արմենիայի թղթակցին։

Բուհում նաև պարզաբանեցին, որ իսրայելական ԶԼՄ–ներում հրապարակած լուսանկարում իսկապես պատկերված է իրենց ուսանողի դիպլոմը, ով «Հայբուսակում» սովորել է 2013-ից 2014 թվականներին։ Բուհից նաև փոխանցեցին, որ ներկա պահին բոլոր գործերն ուղարկվել են ԱԱԾ։

«Մխիթար Գոշ» հայ–ռուսական միջազգային համալսարանի ռեկտոր Հայկ Դերձյանը ավելի կատեգորիկ էր, նա ԶԼՄ–ների հրապարակումների հետևում պատվեր է տեսնում։ Այս մասին Դերձյանն ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Официальный визит Президента Ирана в Азербайджан (28 марта 2018). Баку - Sputnik Արմենիա
Ադրբեջանը պատրաստ է օգնել Իսրայելին Իրանի դեմ, բայց ոչ ակնհայտ. Սատանովսկի

«Կեղծ դիպլոմ նշանակում է փողոցից վերցնել մարդուն և գումարի դիմաց նրան դիպլոմ տալ։ Դա քրեական գործ է։ Մենք այդ թեմայի հետ որևէ կապ չունենք», – ասաց Դերձյանը։

Նա համոզված է, որ Հայաստանի պետական բուհերին ձեռնտու է վատաբանել մասնավոր բուհերին։ Այդ ամենն արվում է մասնավոր բուհերից ազատվելու և կրթական համակարգից դրանց ամբողջությամբ վերացնելու համար։ Ներկա պահին բուհում սովորող օտարերկրյա ուսանողներից 40-ը Հնդկաստանից են։

Մեզ հաջողվեց զրուցել նաև երկու բուհերի ուսանողների հետ։ Այն հարցին, թե ինչու են նրանք ընտրել հենց այդ բուհերը, երիտասարդները պատասխանեցին, որ հարցը գին–որակ հարաբերակցությունն է։ Նրանց կարծիքով` կրթական մակարդակն այստեղ չի զիջում պետական բուհերին, սակայն ուսման վճարներն ավելի մատչելի են։

Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ Իսրայելից նրանք պաշտոնական հարցում չեն ստացել։

«Տեղեկությունը կայքերում տարածվել է դեկտեմբերի 2-ին։ Իսրայելից մենք որևէ հարցում չենք ստացել, սակայն արդեն քայլեր ենք ձեռնարկել մանրամասները պարզելու, իրավիճակը հասկանալու, այն ուսումնասիրելու և սեփական գնահատականը տալու համար», – ասաց Պապոյանը։

ՀՀ արտգործնախարարությունում նույնպես նշեցին, որ իսրայելական կողմը պաշտոնական կարգով չի դիմել։ Կեղծ դիպլոմների հետ կապված սկանդալի մասին տեղեկություն չունեն նաև Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի աշխատակազմում, ինչի մասին մեզ հայտնեցին Sputnik Գրուզիայի մեր գործընկերները։

Լրահոս
0