Փարիզում «վառելիքային» ցույցի մասնակիցների կազմակերպած անկարգություններն արդեն չեն դադարում ավելի քան 10 ժամ։ Ֆրանսիայի մայրաքաղաքում «Դեղին բաճկոններ» շարժման բողոքի ակցիաներին մասնակցում է ավելի քան 5,5 հազար մարդ, իսկ ամբողջ երկրում՝ ավելի քան 36 հազար։
Ցուցարարները բարիկադներ են կառուցել քաղաքի կենտրոնում, այրել հրատեխնիկա, փչացրել ուրիշների սեփականությունը և քարեր են նետել ոստիկանների վրա։ Իրավապահ ուժերը պատասխանել են արցունքաբեր գազով, ջրցաններով և ռետինե գնդակներով։
Դեկտեմբերի 1-ին բողոքի ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումների հետևանքով ձերբակալվել է 412 մարդ։ Ֆրանսիական ԶԼՄ-ները, հղում անելով ոստիկանությանը, հաղորդում են հարյուրավոր վիրավորների մասին։
Տուժածների շարքում կան նաև RT-ի և ВГТРК-ի լրագրողներ։ Ցուցարարները քաղաքում այրում են աղբամաններ և մեքենաներ։ Ֆրանսիայի իշխանությունները հաղորդում են բողոքի ակցիաների պատճառով արտակարգ դրություն մտցնելու պատրաստակամության մասին։